Հայաստանում միջին ամսական աշխատավարձն առաջին եռամսյակում նվազել է 0,5%-ով՝ հասնելով 108,2 հազար դրամի

24.05.2011 17:07
Հայաստանում միջին ամսական աշխատավարձն առաջին եռամսյակում նվազել է 0,5%-ով՝ հասնելով 108,2 հազար դրամի

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն առաջին եռամսյակում, նախնական գնահատականների համաձայն, կազմել է 108 248 դրամ, ինչը 0,5 տոկոսով պակաս է տարեսկզբի ցուցանիշից, նշվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանում պարենային անվտանգությունն ու աղքատությունը 2011թ.-ի հունվար-մարտին» հաշվետվության մեջ:

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը առաջին եռամսյակում գրանցվել է Սյունիքի մարզում՝ շուրջ 134,5 հազար դրամ, իսկ ամենաքիչը վճարվել է Արագածոտնի մարզում՝ շուրջ 75,2 հազար դրամ: Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 118,5 հազար դրամ:

Միաժամանակ Հայաստանում աղքատության միջին մակարդակը հունվար-մարտին կազմել է 6,6 տոկոսով՝ տարեսկզբի համեմատ կրճատվելով 0,4 տոկոսային կետով (1 դոլարը 374,76 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև