ԱՄՀ նոր ղեկավարը պետք է եվրոպացի չլինի. ԲՐԻԿՍ-ի տնօրեններ

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ) ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) երկրները ներկայացնող տնօրենները երեքշաբթի կոչ են արել գործընկերներին հիմնադրամի ղեկավարի պաշտոնում չնշանակել եվրոպական պետության ներկայացուցչի:

ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը ձերբակալվել է, նա մեղադրվում է նախորդ շաբաթվա վերջում Նյու Յորքի հյուրանոցներից մեկում սեքսուալ բռնություն կատարելու մեջ: Հինգշաբթի նա հայտարարել է, որ ինքնակամ հրաժարական է տալիս ԱՄՀ տնօրեն-կարգավորիչի պաշտոնից: Առավել հավանական թեկնածու է համարվում Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը: ԱՄՀ-ն ավանդաբար Արևմտյան Եվրոպայի ներկայացուցիչ է գլխավորում:

«Համաձայնագիրն այն մասին, որ ԱՄՀ ղեկավարի ընտրությունն արվել է ազգության սկզբունքի հիման վրա, խախտում է հիմնադրամի լեգիտիմությունը», – նշվում է ԲՐԻԿՍ-ի տնօրենների հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նրանց կարծիքով՝ վերջերս տեղի ունեցած ֆինանսական ճգնաժամը, որը զգալի վնաս հասցրեց տնտեսապես զարգացած երկրներին, ցույց տվեց, որ հարկավոր է բարեփոխել միջազգային ֆինանսական ինստիտուտները համաշխարհային տնտեսության մեջ զարգացող երկրների աճող դերի ֆոնի ներքո:

«Հայտարարություններ էին հնչում թափանցիկության, մրցակցության սկզբունքների և թեկնածուի արժանիքների հիման վրա ԱՄՀ տնօրեն-կարգավորիչ ընտրելու անհրաժեշտության մասին: Նման մոտեցումը պահանջում է չեղյալ համարել գաղտնի կանոնը, որի համաձայն՝ ԱՊՀ ղեկավարի պաշտոնում եվրոպացի է ընտրվում», – նշում են ԲՐԻԿՍ-ի ներկայացուցիչները:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img