ՀՀ խորհրդարանը վարկային գրասենյակներին թույլատրել է օպերատորներից բաժանորդների պարտքերի մասին տվյալներ ստանալ

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ խորհրդարանը չորեքշաբթի կայացած նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ «Էլեկտրոնային հաղորդակցությունների մասին» օրենքում ուղղումներ և «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային գրասենյակի գործունեության մասին» փոփոխություններ է մտցրել, որոնց նպատակն է կապի օպերատորների կողմից վարկային գրասենյակներին տեղեկատվություն տրամադրելու գծով օրենսդրական խոչընդոտների վերացումը:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանի՝ փոփոխությունները բաժանորդների պարտքերի մասին տվյալներ տրամադրելու վերաբերյալ հաղորդակցական ընկերությունների համար պարտավորություններ չեն նախատեսում, բայց թույլ են տալիս տվյալներ տրամադրել վարկային գրասենյակի հետ կնքած համաձայնագրի հիման վրա:

Նա նշեց, որ փոփոխությունները վարկային պատմություն չունեցող, բայց բարեխիղճ իրենց վճարային պարտավորություններն իրականացնող անձանց թույլ կտան արտոնագրային վարկավորման հասանելիություն ստանալ:

Ըստ Երիցյանի՝ փոփոխություններն ուղղված են բիզնես միջավայրի բարելավմանը, առանց գրավների վարկեր տրամադրելու ընթացակարգի թեթևացմանը, ինչպես նաև վարկային գրասենյակ տեղեկատվության տրամադրման ավելացմանը:

Միաժամանակ նա ընդգծեց, որ օրենքը կտարածվի միայն  այն ուժի մեջ մտնելուց հետո ստացած տեղեկատվության վրա: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img