«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» տեղեկագիրը

25.05.2011 17:55
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» տեղեկագիրը

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է 2011 թ.-ի առաջին եռամսյակի «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» հերթական եռամսյակային տեղեկագիրը։

Տեղեկագիրը կազմվել է ապահովագրական ընկերությունների` պաշտոնապես հրապարակվող և նրանց գործունեությունն արտացոլող ֆինանսական հաշվետվությունների հիման վրա: «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» տեղեկագիրը բաղկացած է մոտ 10 էջում զետեղված աղյուսակային նյութից՝ ներկայացնելով ապահովագրական ընկերությունների գործունեության տարբեր ցուցանիշները և բաղկացած է 9 հիմնական բաժիններից՝ 1. Ապահովագրական ընկերությունների ընդհանուր բնութագիրը, 2. Ակտիվներ, 3. Պարտավորություններ, 4. Կապիտալ, 5. Կանոնադրական կապիտալ, 6. Ապահովագրական ընկերությունների գործունեության ֆինանսական արդյունքները, 7. Դրամական միջոցների ֆինանսական հոսքեր, 8. Շահութաբերության ցուցանիշեր, 9. Կապիտալիզացման ցուցանիշներ։

Տեղեկագրում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս ներկայացնել Հայաստանի բանկերի ֆինանսական իրավիճակի ընդհանուր պատկերը և դրանց գործունեության համեմատական վերլուծություն անցկացնել:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996 թ.-ի մայիսի 1-ից և մասնագիտանում է ֆինանսական, տնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում:

1999թ.-ից «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է «Հայաստանի բանկերի հիմնական ցուցանիշները» եռամսյակային տեղեկագիրը, 2005 թ.-ի մարտից՝ «Հայաստանի վարկային կազմակերպությունները» եռամսյակային տեղեկագիրը, 2006 թ.-ի մայիսից՝ «Բանկերի ֆինանսական ցուցանիշները»՝ ըստ ամենամյա անկախ աուդիտորական ստուգումների տվյալների, իսկ 2008 թ.-ի հուլիսից՝ «Ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշները» եռամսյակային տեղեկագիրը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև