ՀՀ ԿԲ ղեկավարությունը հանդիպել է Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադրի հետ

26.05.2011 12:27
ՀՀ ԿԲ ղեկավարությունը հանդիպել է Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադրի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և Խորհրդի անդամները հանդիպել են Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադիր դոկտոր Խոսե Պինիերայի հետ, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Կազմակերպված համաժողովի ընթացքում  դոկտոր Խոսե Պինիերան ներկայացրել է «Օժանդակություն աշխատավորներին. Չիլիում սոցիալական ապահովագրության մասնավորեցումը» թեմայով դասախոսությունը:

Համաժողովին մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի, Ազգային Ժողովի, Կառավարության, մասնավոր հատվածի, բանկերի, ապահովագրական ընկերությունների, հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում արտերկերների դեսպանատների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի բանկերի միության, Հայաստանի ապահովագրողների միության, Գործարարների և արդյունաբերողների միություն ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ նշելով, որ Չիլիում իրականացված կենսաթոշակային բարեփոխումները տիպային օրինակ են դարձել մի շարք երկրների համար:

Դոկտոր Խոսե Պինիերան իր հերթին փաստել է, որ Չիլիի կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում 30 տարի առաջ ստեղծված համակարգը գործում է առ այսօր և վերջինիս շնորհիվ Չիլին աղքատ մի երկրից գնալով վերածվում է Հարավային Ամերիկայի զարգացած երկրներից մեկի: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև