ԱԿԲԱ -Կրեդիտ Ագրիկոլ Բանկը մրցանակի է արժանացել CITI բանկի կողմից փոխանցումների բարձր որակ ապահովելու համար

26.05.2011 18:19
ԱԿԲԱ -Կրեդիտ Ագրիկոլ Բանկը մրցանակի է արժանացել CITI բանկի կողմից փոխանցումների բարձր որակ ապահովելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ -Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 2010թ. գործունեության արդյունքներով արժանացել է մրցանակի CITI բանկի կողմից փոխանցումների բարձր որակ ապահովելու համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Արդեն երկրորդ անգամ միջազգային ֆինանսական կառույցների կողմից բանկն արժանանում է SWIFT միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար «Որակի գերազանցություն» )Quality Recognition Award 2010) մրցանակին», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Յուրաքանչյուր տարի CITI բանկն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` միջազգային փոխանցումների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար:

Մամուլի ծառայությունից նշեցին, որ ունենալով թղթակից բանկերի լայն ցանց և վարելով ճկուն սակագնային քաղաքականություն ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն իր հաճախորդների համար մրցունակ պայմաններ է առաջարկում SWIFT համակարգով փոխանցումների իրականացման համար:

2010 թվականի միջազգային փոխանցումների քանակը 35 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա արդյունքը:

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության  նախկին բանկ) հիմնվել է 1995 թվականին, գրանցվել է 1996 թվականի մարտի 29-ին։ Բանկը ստեղծվել է Եվրամիության TACIS ծրագրի շրջանակներում։ Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56 տոկոսով, «SACAM International» բաժնետիրական միությունը՝ 12,44 տոկոսով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08 տոկոսով և Արարատի մարզը՝ 12,28 տոկոսով։

Citibank-ը (Սիթիբանկ) խոշորագույն միջազգային բանկ է, որը հիմնադրվել է 1812 թ.-ին որպես City Bank of New York, այնուհետև վերանվանվել է First National City Bank of New York: Այժմ բանկը ֆինանսական ծառայությունների ոլորտում միջազգային հսկայական կորպորացիայի՝ Citigroup-ի ստորաբաժանումն է: 2007 թ.-ի մարտից այն ԱՄՆ-ի խոշորագույն բանկն է հոլդինգների շրջանում: Citibank-ը գործում է աշխարհի ավելի քան հարյուր երկրների տարածքում: (1 դոլարը 376,11 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև