ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի ՀԲ-ի և ԱՄՀ-ի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը

27.05.2011 13:26
ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի ՀԲ-ի և ԱՄՀ-ի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 27-29-ը մասնակցելու է Լիմասոլում (Կիպրոս) կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:

Ինչպես հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպման ընթացքում քննարկվելու են «Համաշխարհային բանկի առջև ծառացած խնդիրները», «Զարգացումները Եվրոպայում», «Կանաչ էներգիա և հարատև աճ», «Էլեկտրոնային կառավարում, բերալավված կարգավորում և վերջինիս ֆինանսական արդյունքները», «Ընթացիկ զարգացումները Հոլանդիայի ենթախմբի երկրներում», «Գլոբալ և տարածաշրջանային ֆինանսական կայունություն. հեռանկար, ռիսկեր և քաղաքականության խնդիրներ», «Ֆինանսական կայունության ուժեղացման ուղղությամբ» թեմայով հարցեր:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպելու է ԱՄՀ գործադիր տնօրեն Ախե Բակերի, Հունաստանի կենտրոնական բանկի նախագահ Գերոգիոս Պրովոպուլոսի հետ: Հոլանդիայի բանկի նախագահ Նուտ Վելլինկի հետ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի և Բելգիայի ենթախմբերի միաձուլման հարցերը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև