Ֆիզիկական անձանց և մասնավոր ձեռներեցների ժամկետային ավանդներն ավելացել են 8,6%-ով՝ հասնելով 329,5 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Բանկային համակարգում Հայաստանի ֆիզիկական անձանցից և մասնավոր ձեռներեցներից ներգրավված ժամկետային ավանդների ծավալները 2011 թ.-ի առաջին եռամսյակում ավելացել են 8,6%-ով և հասել են 329,5 մլրդ դրամի

2011 թ.-ի առաջին եռամսյակում բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն՝ այս ցուցանիշով առաջատարը Յունիբանկն է, որին բաժին է ընկել ֆիզիկական անձանցից և մասնավոր ձեռներեցներից ՀՀ բանկային համակարգի կողմից ներգրավված ժամկետային ավանդների ծավալի (46,6 մլրդ դրամ) 14,15 տոկոսը: Յունիբանկի համախառան պարտավորություններում այս ցուցանիշի տեսակարար կշիռը կազմում է 48,56 տոկոս:

Այս ցուցանիշով առաջատար հնգյակում են HSBC-Հայաստան բանկը (37,1 մլրդ դրամ), Հայբիզնեսբանկը (31,4 մլրդ դրամ), Արդշինինվեստբանկը (30,2 մլրդ դրամ) և ՎՏԲ-Հայաստան բանկը (29,6 մլրդ դրամ):

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ Հայաստանի բանկերում ֆիզիկական անձանց և մասնավոր ձեռներեցների ավանդների համախառն ծավալը 2011 թ.-ի մարտի 31-ի դրությամբ կազմել է 432,6 մլրդ դրամ, որից 103,1 մլրդ դրամը ֆիզիկականց անձանց և մասնավոր ձեռներեցների ցպահանջ դեպոզիտներն են: Միաժամանակ Հայաստանի բանկային համակարգի համախառն պարտավորությունները նույն ժամանակահատվածի համար կազմել են 1319,3 մլրդ դրամ:

2011 թ.-ի մարտի 31-ր դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ և 411 մասնաճյուղ: (1դոլարը 377,6 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

Արժույթի միջազգային հիմնադրամը հանձնառու է ՀՀ իշխանությունների հետ սերտ և երկարաժամկետ համագործակցության. գործադիր տնօրեն

Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակական հանձնառություն ունի  Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img