ՀՀ ԿԲ համակարգերով անկանխիկ վճարների ծավալը I եռամսյակում ավելացել է 88%-ով

01.06.2011 15:03
ՀՀ ԿԲ համակարգերով անկանխիկ վճարների ծավալը I եռամսյակում ավելացել է 88%-ով

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ վճարային համակարգերի միջոցով անկանխիկ վճարների ծավալը 2011թ.-ի I եռամսյակում, 2010 .-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 88 տոկոսով կամ 1850 մլրդ դրամով՝ կազմելով 3950 մլրդ դրամ:

ԿԲ մամուլի ծառայությունից տրամադրած հաղորդագրության համաձայն, ԿԲ վճարային համակարգերի միջոցով իրականացված վճարների քանակը 2011թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 2 055 254՝ ավելանալով 28 տոկոսով կամ 188 845 անգամ:

«ՀՀ ԿԲ 2011թ.-ի առաջին եռամսյակի ամփոփագրի» համաձայն, ԿԲ վճարային համակարգերի միջոցով իրականացված անկանխիկ վճարների ծավալը, 2010թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ, կրճատվել է 11 տոկոսով (473 մլրդ դրամ), իսկ գործառնությունների քանակը՝ 15 տոկոսով կամ 147149-ով:

Միաժամանակ ԿԲ վճարային համակարգերի միջոցով իրականացրած փոխանցումների միջին օրեկան ծավալը (առանց բորսային գործունեության) կազմել է շուրջ 62 մլրդ դրամ՝ 2010 թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրելով 29 մլրդ դրամի աճ: Հաշվետու ժամանակահատվածում գործառնությունների միջին օրեկան քանակը հասել է 13 510-ի՝ ավելանալով 2951 գործառնությունով:

Ինչպես նշվում է ԿԲ-ի տեղեկատվության մեջ, բորսային գործունեության հետ կապված դրամական փոխանցումների միջին օրեկան ծավալը 2011 թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 149 մլրդ դրամ՝ 2010 թ.-ի չորրորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ ավելանալով 0,9 մլրդ դրամով:

Ընդհանուր առմամբ 2011 թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանում իրականացրած անկանխիկ վճարների ծավալը կազմել է 4637 մլրդ դրամ, իսկ անկանխիկ գործառնությունների թիվը՝ 2 055 254: (1 դոլարը 376,78 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև