Ամերիաբանկն ընդլայնում է համագործակցությունը կորպորատիվ հաճախորդների հետ աշխատավարձային ծրագրերի շրջանակներում

01.06.2011 10:04
Ամերիաբանկն ընդլայնում է համագործակցությունը կորպորատիվ հաճախորդների հետ աշխատավարձային ծրագրերի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկն ընդլայնում է համագործակցությունը կորպորատիվ հաճախորդների հետ` աշխատավարձային ծրագրերի շրջանակներում, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշեցին բանկից, վճարային քարտերի լայն տեսականու և ճկուն սակագնային փաթեթի հետ մեկտեղ բանկն օրեցօր ընդլայնում է բանկոմատների ցանցը և Ամերիաբանկի քարտերով սպասարկվելիս առևտրի և սպասարկման կետերում զեղչերից օգտվելու հնարավորությունը:

«Ամերիաբանկի բանկոմատների քանակն այսօր հասնում է 73-ի, որոնցից 56-ը գտնվում է Երևան քաղաքում: Բանկի քարտապանները հնարավորություն ունեն օգտվել զգալի զեղչերից`  քաղաքի առևտրի և սպասարկման ավելի քան 200 լավագույն կետերում», - նշվում է հաղորդագրության մեջ:

Բանկից նաև նշեցին, որ Ամերիաբանկի կողմից 2010թ. թողարկված քարտերի ընդհանուր քանակի մեջ աշխատավարձային ծրագրերի շրջանակներում թողարկված քարտերը կազմել են 55%, իսկ ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում` ավելի քան 71%: Աշխատավարձային ծրագրերի շրջանակներում  թողարկված քարտերի քանակական աճն ընթացիկ տարվա I եռամսյակում կազմել է 59%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ` ավելի քան 115%:

Բանկի տվյալների համաձայն, ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում բանկի կողմից թողարկված վճարային քարտերի քանակական աճը կազմել է ավելի քան 45%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` 116 %,  այդ թվում`  GOLD և PLATINUM  քարտերի գծով աճը կազմել է համապատասխանաբար 32% և 134%:

Միաժամանակ տեղեկատվության մեջ նշվում է, որ Ամերիաբանկի քարտերով կատարված գործարքների ծավալն ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում աճել է 36%-ով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ` 123%-ով,  այդ թվում միայն GOLD և PLATINUM  քարտերի գծով աճը կազմել է համապատասխանաբար  40% և 153%:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է Ռուսաստանի ներդրումային բանկային խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Տրոյկա Դիալոգ» խումբը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև