«Կոնվերս բանկը» մեկնարկում է «Երջանիկ ծնող» հիփոթեքային վարկի ակցիան

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. «Կոնվերս բանկը» երեխաների պաշտպանության օրվա առթիվ մեկնարկում է «Երջանիկ ծնող» հիփոթեքային վարկի ակցիան, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Հունիսի 1-ից մինչև այս տարվա դեկտեմբերի 25-ն ընթացող ակցիան ուղղված է անչափահաս երեխաներ ունեցող ծնողներին, ովքեր կդիմեն հիփոթեքային վարկի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ակցիայի շրջանակներում վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, առավելագույնը 15 տարի ժամկետով և ընդամենը 20 տոկոս կանխավճարով: Տարեկան տոկոսադրույքը սկսած 11 տոկոսից, վարկառուներին բանկի կողմից  սպասվում են հաճելի անակնկալներ:

«Յուրօրինակ այս ակցիայով «Կոնվերս բանկը»  նպաստավոր պայմաններ է ստեղծում  անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարան ձեռք բերելու հարցում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բանկում երիտասարդ ընտանիքների համար գործում է «Բնակարան երիտասարդներին»  ծրագիրը, իսկ երեխաների համար հատուկ «Մանուկ» ավանդատեսակը։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, բանկային գործառնություններ իրականացնելու համար ունի ՀՀ ԿԲ-ի կողմից տրված N57 բանկային լիցենզիան: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :

Բանկն ունի մոտ  600 աշխատակից,  բանկի 28 մասնաճյուղերից (2-ը` փոստբանկային ծառայություններ մատուցող մասնաճյուղ) բաղկացած ցանցն ընդգրկում է Հայաստանի 13 քաղաքները։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img