Հայաստանում գնաճը զիջում է դիրքերը

01.06.2011 17:39
Հայաստանում գնաճը զիջում է դիրքերը

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում տարեսկզբի չնախատեսված երկնիշ գնաճը ստիպել է Կենտրոնական բանկին խստացնել դրամով պարտադիր պահուստավորման նորմատիվը՝ 6 տոկոսից հասցնելով 9 տոկոսի, ինչպես նաև աստիճանաբար հինգ ամսվա ընթացքում բարձրացնել առևտրական բանկերի վերաֆինանսավորումը՝ 7,25 տոկոսից հասցնելով 8,5 տոկոսի։

Միաժամանակ ԿԲ-ից չեն բացառում պարտադիր պահուստավորման ընդհանուր նորմատիվների հետագա բարձրացումը (դրամով և արտարժույթով)՝ ներկա 12 տոկոսից մինչև 16 տոկոս։

Հայաստանի իշխանությունների ձեռնարկած միջոցներն իրենց ազդեցությունն են թողել գնաճի բարձրացման վրա։

Առաջին հինգ ամիսների արդյունքները ինչ-որ տեղ հուսադրող են։ Տարեսկզբից նշվում է գնաճի մակարդակի նվազման միտումները։ Այսպիսով, հունվարին գնաճի 12 ամսյա ցուցանիշը 10,3 տոկոս է եղել, իսկ մայիսին այն  9 տոկոս է կազմել։

Միաժամանակ գնաճի վերաբերյալ միջազգային կառույցների կանխատեսումները Հայաստանում հակասական են։ Մասնավորապես՝ ԱՄՀ-ն հոռետեսական-իրատեսական է տրամադրված և հակված է տարեվերջի 9,3 տոկոս կանխատեսմանը։

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին իր հերթին լավատեսորեն է տրամադրված և տարեվերջին 6-6,5 տոկոս գնաճ է կանխատեսում ՝ հաշվի առնելով, որ աշխարհում առաջիկայում լուրջ ցնցումներ տեղի չեն ունենա, իսկ հենց Հայաստանում լուրջ բնական աղետներ չեն լինի, որոնք գյուղատնտեսական ապրանքի թանկացում կբերեն։

Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը կարծում է, որ Հայաստանում առաջին կիսամյակի ընթացքում գնաճը միանիշ թվով կարտահայտվի։

Լավատեսորեն է երևում ՀՀ ազգային ժողովի ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանի կանխատեսումը, որի համաձայն տարեվերջին գնաճը կնվազի մինչև 5.5 տոկոս։

Միաժամանակ ՀՀ Կենտրոնական բանկը հակված է այն մտքին, որ 2011թ.-ի առաջին կիսամյակում հանրապետությունում գնաճի բարձր ցուցանիշ կպահպանվի՝ ավելի քան 9 տոկոս, որը պայմանավորված է գյուղատնտեսական, ինչպես նաև միջազգային շուկայում առաջին անհրաժեշտության ապրանքների բարձր գներով։

Սակայն արդեն տարեվերջին, ըստ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի, 12 ամսյա գնաճը կգտնվի 4-7,5 տոկոսի սահմաններում։ Միաժամանակ նա չի բացառում, որ տարվա արդյունքում գնաճը կհասնի ծրագրված 4-5,5 տոկոս մակարդակին։

Հայաստանում տարեսկզբին գնաճի արագացման հիմնական պատճառ է դարձել սննդամթերքի համաշխարհային գների բարձրացումը, որի կապակցությամբ երկրում 9 տոկոսանոց մայիսյան գնաճը հիմնականում  պայմանավորված էր պարենային ապրանքների գների 14,7 տոկոս աճով։ Մասնավորապես բանջարեղենի և կարտոֆիլի գներն աճել են 35,4 տոկոսով, կաթնամթերքինը՝ 22,4 տոկոսով, մրգինը՝ 19,9 տոկոսով, կենդանական և բուսական յուղերի գները՝ 17,6 տոկոսով, մսի գինը՝ 9 տոկոսով, շաքարավազինը՝ 7,8 տոկոսով։

Հասկանալի է, որ նման պայմաններում ԿԲ-ն որպես կառույց, որը պատասխանատու է գնաճի համար, փորձում է այն պահպանել՝ այդ նպատակով  համապատասխան գործիքներ օգտագործելով։ Մասնավորապես, ինչպես վերը նշվեց, ԿԲ-ն դիտարկում է պարտադիր պահուստավորման նորմատիվի ավելացման հնարավորությունները, ինչպես նաև վերաֆինանսավորման դրույքների բարձրացումը։

Որոշ փորձագետներ մինչև ամռան վերջ վերաֆինանսավորման դրույքների հետագա աճ չեն կանխատեսում՝ հաշվի առնելով, որ բարդ գարնանային ժամանակաշրջանն արդեն անցել է, իսկ ամռանը գնաճային ճնշումներն առավել մեղմ են լինում։

Ընդհանուր առմամբ, եթե ամփոփենք վերոնշյալը, եզրակացությունը բավական ակնհայտ է։ Քանի որ Հայաստանում գնաճային ռիսկերը պայմանավորված են ինչպես արտաքին գործոններով (միջազգային շուկաների զարգացում), այնպես էլ ներքին մակրոտնտեսական գործընթացներով, ապա գնաճի պահպանման համար պետք է փորձենք անել այն, ինչ մեր հնարավորության սահմաններում կարող ենք անել։

Այսինքն՝ ազգային արժույթի ամրապնդման քաղաքականություն անցկացնենք, միջոցառումներ՝ ապադոլարացման ուղղությամբ, շուկայում կրճատենք դրամային զանգվածը, խրախուսենք գյուղատնտեսությանը, կրճատենք պետբյուջեի ծախսերը, իսկ առևտրական բանկերը և բնակչությունը գոնե որոշ ժամանակ մոռանան էժան վարկերի մասին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև