Հայկական բանկերի կողմից գյուղատնտեսության վարկավորումը I եռամսյակում ավելացել է 9,3%-ով՝ հասնելով 58,9 մլրդ դրամի

02.06.2011 14:55
Հայկական բանկերի կողմից գյուղատնտեսության վարկավորումը I եռամսյակում ավելացել է 9,3%-ով՝ հասնելով 58,9 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի կողմից գյուղատնտեսության ոլորտի վարկավորման ծավալը 2011թ.-ի առաջին եռամսյակում ավելացել է 9,3 տոկոսով՝ կազմելով 58,9 մլրդ դրամ:

Բանկերի 2011թ.-ի առաջին եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն, տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալը մարտի 31-ի դրությամբ գերազանցել է 997 մլրդ դրամ՝ 2010թ.-ի դեկտեմբերի 31-ի 918,4 մլրդ դրամի համեմատ:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն, գյուղատնտեսության ոլորտի վարկավորման գծով բանկային համակարգում հաշվետու ժամանակահատվածում առաջատարի դիրքում է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, որի մասնաբաժինը շուկայի այս հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 50,8 տոկոս: Բանկի համախառն վարկային պորտֆելում շուրջ 27,4 տոկոսը կամ 29,9 մլրդ դրամը բաժին է ընկնում գյուղատնտեսական հատվածի ֆինանսավորմանը (27,2 մլրդ դրամ 2010 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ):

Այս ցուցանիշով առաջատար-բանկերի թվում են նաև Արդշինինվեստբանկը (4,6 մլրդ դրամ), Հայէկոնոմբանկը (շուրջ 4,5 մլրդ դրամ), Արցախբանկը (ավելի քան 3 մլրդ դրամ) և Հայբիզնեսբանկը (2,9 մլրդ դրամ): Այս բանկերի համախառն վարկային պորտֆելում այս ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է համապատասխանաբար 5%, 15,7%, 8,2% և 3,3%:

2011 թ.-ի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ և 411 մասնաճյուղ: (1 դոլարը 376,1 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև