«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն» աջակցել է «Օրրան» բարեգործական ընկերությանը

02.06.2011 15:44
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն» աջակցել է «Օրրան» բարեգործական ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, այցելեցին «Օրրան» բարեգործական ընկերություն, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Բանկը ֆինանսական միջոցներ է հատկացրել կազմակերպության հարյուր սաների մեկամսյա սննդի համար: Բացի այդ, բանկի աշխատակիցները բոլոր մասնաճյուղերում կազմակերպել են հագուստի և խաղալիքների նվիրատվություն, որոնք ևս փոխանցվել են «Օրրան» կազմակերպությանը՝ որպես նվեր անապահով ընտանիքների երեխաներին:

Ինչպես նշեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը, երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված այս ակցիան անցկացվում է «Երկրի մասշտաբով յուրաքանչյուր երեխայի օգտին» նշանաբանի ներքո:

«Մեր բանկը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի իրականացմանը, որոնք անցնում են «Երկրի մասշտաբով յուրաքանչյուրի օգտին» ընդհանուր նշանաբանի ներքո և հարմարեցվում են բնակչության տարբեր խմբերի համար: Այս տոնական օրը երեխաներին մաղթում եմ ամենայն բարիք, անամպ երկինք և խաղաղություն: Բանկում իրագործվող սոցիալական ծրագրերի շրջանակներում մենք մշտապես կարևորելու ենք երեխաների նկատմամբ մեր հոգատարությունը», - ասել է Խաչատրյանը:

«Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմենուհի Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք ունեն անապահով ընտանիքների տարբեր տարիքի (7-18 տարեկան) 96 երեխա, ովքեր ավելի վաղ մուրացկանությամբ են զբաղվել: Այստեղ նրանք ստանում են տաք սնունդ և անհրաժեշտ հագուստ, դպրոցական պարագաներ, կատարում են տնային առաջադրանքները:

Բացի այդ, «Օրրանի» մասնագետները երեխաներին են փոխանցում տարբեր արվեստներ`խեցեգործություն, փայտամշակում, քանդակագործություն, մակրամե, իսկ ամենաշնորհալի սաներն իրենց ուսումը շարունակում են բուհերում, ընդ որում կազմակերպությունն իր վրա է վերցնում ուսման հետ կապված բոլոր ծախսերը:

Հովհաննիսյանը նշեց նաև, որ «Օրրան» փորձում է կատարել այն պարտավորությունները, որոնք պետք է կատարեին ծնողները, սակայն չեն կարողանում ֆինանսների բացակայության պատճառով: Կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է հովանավորների նվիրատվությունների հաշվին, որոնց ցանկում ներառված նաև «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբը»:

«Մենք առաջին անգամ ենք համագործակցում բանկի հետ և հուսով եմ, որ այն լավ օրինակ կծառայի նաև գործարար ոլորտի այլ ներկայացուցիչների համար», - ասել է Հովհաննիսյանը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով:
2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25