Կոնվերսբանկն «Ամառ» ժամկետային նոր ավանդի ակցիան է մեկնարկում

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն հունիսի 1-ից  մինչև օգոստոսի 31-ը կազմակերպում է նոր տեսակի «Ամառ» ժամկետային ավանդի ընդունման ակցիան, տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, ակցիայի ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով, նվազագույն գումարը` 200 հազար ՀՀ դրամ, ժամկետը` 12 ամիս, տոկոսադրույքը` 12 տոկոս:

Տոկոսադրույքի վճարումը կատարվում է ներդրման պահին:

«Ամառ» նոր տեսակի ժամկետային ավանդ ներդնող ավանդատուներին կտրամադրվի VISA CLASSIC, MASTERCARD STANDARD քարտ` տարեկան անվճար սպասարկմամբ, իսկ 1 մլն և ավելի գումարի ավանդ ներդրողներին կտրամադրվի VISA GOLD կամ MASTERCARD GOLD քարտ` տարեկան սպասարկման գումարի 50% զեղչով:

«Ակցիայի շրջանակներում ավանդատուներին հնարավորություն կտրվի նաև դեպոզիտային պահատուփերը վարձել 50% զեղչով, ինչը հատկապես արդիական է ամառային արձակուրդների ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, բանկային գործառնություններ իրականացնելու համար ունի ՀՀ ԿԲ-ի կողմից տրված N57 բանկային լիցենզիան: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :

Բանկն ունի մոտ 600 աշխատակից,  բանկի 28 մասնաճյուղերից (2-ը` փոստբանկային ծառայություններ մատուցող մասնաճյուղ) բաղկացած ցանցն ընդգրկում է Հայաստանի 13 քաղաքները: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img