Հայաստանում I եռամսյակում պլաստիկ քարտերով կատարվող գործարքների ծավալը կազմել է 145,7 միլիարդ դրամ՝ ավելանալով 36,83%-ով

03.06.2011 16:27
Հայաստանում I  եռամսյակում պլաստիկ քարտերով կատարվող գործարքների ծավալը կազմել է 145,7  միլիարդ դրամ՝ ավելանալով 36,83%-ով

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2011 թ.-ի առաջին եռամսյակում պլաստիկ քարտերի բոլոր տեսակներով կատարվող գործարքների ծավալը կազմել է  շուրջ 145,7  միլիարդ դրամ ՝2893829 գործարքների դեպքում:

«ԱՌԿԱ» գործակալությանը ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից տրամադրված տեղեկության համաձայն,  քարտերով կատարվող գործարքների ծավալը, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 39 միլիարդ դրամով կամ 36,83 տոկոսով, իսկ գործարքների քանակն ավելացել է 26 տոկոսով (592166-ով):

ԿԲ տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում քարտերով անկանխիկ գործարքների ծավալը կազմել է ավելի քան 11,6 միլիարդ դրամ կամ քարտերով իրականացրած բոլոր գործարքների շուրջ 7,9 տոկոսը: Անկանխիկ գործարքների ընդհանուր ծավալում ինտերնետի միջոցով իրականացրած գործարքների ծավալը կազմել է 2,4 միլիարդ դրամ, այդ թվում նաև էլեկտրոնային առևտրի ծավալները կազմել են շուրջ 0,5 միլիարդ դրամ:

Միաժամանակ 2011 թ.-ի առաջին եռամսյակի վերջին ArCa համակարգի տեղական քարտերով կատարվել է 1227235  գործարք` 48 միլիարդ դրամի չափով: 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ քարտերով գործարքների ծավալը աճել է 9,5 տոկոսով կամ 4 միլիարդ դրամով, իսկ գործարքների քանակը աճել է 99060-ով կամ 8,8 տոկոսով:

VISA միջազգային պլաստիկ քարտերով 2011թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում կատարվել է 955134 գործարք՝ 60 միլիարդ դրամի չափով: 2010 թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ՝ գործարքների ծավալն ավելացել է 39 տոկոսով կամ 14 միլիարդ դրամով:

MasterCard միջազգային պլաստիկ քարտերի միջոցով իրականացված գործարքների ծավալը 2011 թ.-ի առաջին եռամսյակում, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 4,6 տոկոսով կամ 6,8 միլիարդ դրամով:Միաժամանակ  MasterCard-ով իրականացվել է 453269 գործարք՝ 21,5  միլիարդ դրամի չափով:

Այլ միջազգային պլաստիկ քարտերով կատարվել է 258189գործարք, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 16 միլիարդ դրամ՝ ավելանալով 7 միլիարդ դրամով:

ԿԲ հաշվետվության տվյալների համաձայն, 2011 թ.-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ ArCa գործող լոկալ քարտերի թիվը, նախորդ եռամսյակի համեմատ, ավելացել է 4 տոկոսով կամ 12146 քարտով՝ կազմելով 318216  քարտ: Միաժամանակ միջազգային համակարգերի քարտերի թիվն ավելացել է 8,5 տոկոսով (35892 քարտով), մասնավորապես, VISA քարտերի թիվն ավելացել է 10 տոկոսով (27096 քարտով)՝ հասնելով 296865-ի: Հատկանշական է, որ MasterCard-ի թիվն ավելացել է 9 տոկոսով (10842 քարտով)՝ կազմելով 126785 քարտ, իսկ այլ միջազգային քարտերի թիվը կրճատվել է 5 տոկոսով (2046 քարտով):

2011 թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ պլաստիկ քարտերի տրամադրմամբ և սպասարկմամբ զբաղվել է 21 առևտրային բանկ, որոնք գործում են ՀՀ տարածքում: Ընդ որում, 19 առևտրային բանկեր ArCa ընդհանուր վճարային համակարգում են: (1 դոլարը 375,97 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև