Հայաստանում ապրիլին նվազել են երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքները

03.06.2011 16:29
Հայաստանում ապրիլին նվազել են երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Ավելի քան մեկ տարով տրամադրվող դրամային և արտարժութային վարկերի միջին տոկոսադրույքն այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, նվազել է համապատասխանաբար 0,11 տոկոսային կետով՝ հասնելով 17,07 տոկոսի և 0,29 տոկոսային կետով՝ հասնելով 12,34 տոկոսի, տեղեկացվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Միաժամանակ մինչև մեկ տարի ժամկետով տրամադրվող դրամային վարկերի միջին տոկոսադրույքը կրճատվել է 1,25 տոկոսային կետով՝ հասնելով 17,01 տոկոսի, իսկ մարման նույն ժամկետով արտարժութային վարկերի տոկոսադրույքն ավելացել է 0,06 տոկոսային կետով՝ հասնելով 11,72 տոկոսի:

ԿԲ տվյալների համաձայն, դրամով տրամադրվող կարճաժամկետ վարկերի համար ապրիլին գրանցված ամենաբարձր տոկոսադրույքն առաջարկվել է 91-180 օրով տարեկան 22,01 տոկոսով, իսկ արտարժութային վարկերի համար՝ մինչև 15 օրով տարեկան 14,8 տոկոսով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև