06.06.2011 14:24

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի՝ հունիսի 7-ին, ժամը 17.00-ին «Golden Tulip» հյուրանոցի նիստերի դահլիճում տեղի կունենա «Արևելյան գործընկերության» երկրներում իրականացվող ՎԶԵԲ-ի TAM/BAS ծրագրի պաշտոնական բացումը, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից։
Միջոցառման մասնակիցներն են՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը (Valeriu Razlog), ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, TAM/BAS ծրագրի տնօրեն Շարլոտ Ռուհեն (Charlotte Ruhe), Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: