ՀՀ ԿԲ-ն 1,5 մլրդ դրամ ծավալով պետական գանձապետական կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

07.06.2011 14:39
ՀՀ ԿԲ-ն 1,5 մլրդ դրամ ծավալով պետական գանձապետական կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը երկուշաբթի 1,5 մլրդ դրամ ծավալով AMGT52046123 թողարկման պետական գանձապետական կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել։ Այդ մասին երկուշաբթի  «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 3250 մլն դրամ, դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը՝ 3050 մլն դրամը։ Դիլերների կողմից ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը կազմել է 200 մլն դրամ։

Ընդ որում, Գանձապետական պահառուի կողմից ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը կազմել է 300 հազար դրամ։

Աճուրդին մասնակցել է 10 դիլեր։ Պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.4415 տոկոս,սահմանային եկամտաբերությունը՝ 10.7500 տոկոս ($1 – 376,51 դրամ)։–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև