HSBC Բանկ Հայաստանը տոնում է գործունեության 15-ամյակը

07.06.2011 17:23
HSBC Բանկ Հայաստանը տոնում է գործունեության 15-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/.  HSBC Բանկ Հայաստանը 2011 թվականին նշում է Հայաստանում իր գործունեության 15-ամյակը, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն առաջին միջազգային բանկն է Հայաստանում, որը բացվել է 1996 թվականին»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում:

Հոբելյանի տոնակատարության շրջանակներում հնագույն Զվարթնոց հայկական տաճարում անցկացվեց հանդիսավոր տոնակատարություն, որին մասնակցեցին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության և Կենտրոնական բանկի  անդամներ, բանկի հաճախորդներ, ինչպես նաև HSBC Խմբի բարձրաստիճան ղեկավարներ և հայաստանյան բանկի աշխատողներ:

Վարչապետ Սարգսյանն ասաց, որ դժվար է գերագնահատել 90-ականների կեսերին Հայաստանյան շուկա մտնելու HSBC -ի համարձակ և կարևոր քայլը, որը, ըստ նրա, «երկրի ապագայի նկատմամբ վստահություն հաղորդեց բոլորին եւ ներգրավեց այլ ներդրողներին Հայաստան»,- ասվում է հաղորդագրությունում:

«Հայաստանի կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի օտարերկրյա ներդրողները Հայաստանում իրենց զգան բարենպաստ միջավայրում, իսկ Էյչ-Էս-Բի-Սի-ն շարունակի բարգավաճել` ի շահ հայ ժողովրդի և իր բաժնետերերի»,- ավելացրեց վարչապետը:

HSBC Խմբի Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր գործադիր տնօրեն Փիթեր Բոյլզի խոսքով,  HSBC Հայաստանը վառ օրինակն է նրա, թե ինչպես կարելի է բնական ճանապարհով և շատ կարճ ժամանակահատվածում կայուն և ամուր բիզնես կառուցել:

«Հավաստիացնում եմ Հայաստանի կառավարությանն ու Կենտրոնական Բանկին, ինչպես նաև մեր հաճախորդներին, որ HSBC -ն կշարունակի հավատարիմ մնալ Հայաստանին: Մեր նոր նախաձեռնություններից ու նպատակներից մեկը` ողջ աշխարհի հայությանը HSBC -ի հայաստանյան բիզնեսին կապելն է»,- ասաց նա:

HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, բացվել է Հայաստանում 1996 թվականին և երկրի առաջին միջազգային բանկն է: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է HSBC Խմբին, իսկ մնացած 30 տոկոսը` սփյուռքահայ ներդրողներին: Բանկն ունի 8 մասնաճյուղեր և գրասնեյակներ Երևանում և ավելի քան 50 բանկոմատ:

Բանկն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին, այդ թվում՝ անհատական վարկային ծառայություններ, առևտրավարկային ծառայություններ, ինչպես նաև ֆինանսական շուկայում գործառնություններ: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
Ասթրիդ Քլիֆորդ 2012-02-15 17:18:08 Ասթրիդ Քլիֆորդ