ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսություն արված վարկային ներդրումներն ապրիլին ավելացել են 2,7%-ով՝ հասնելով 988,3 մլրդ դրամի

08.06.2011 14:27
ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսություն արված վարկային ներդրումներն ապրիլին ավելացել են 2,7%-ով՝ հասնելով 988,3 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համախառն վարկային ներդրումները ռեզիդենտ տնտեսությունում ապրիլի վերջին կազմել են ավելի քան 988,3 մլրդ դրամ՝ մարտի ցուցանիշի համեմատ աճելով 2,7 տոկոսով կամ 26,3 մլրդ դրամով, հաղորդվում է ՀՀ ԿԲ 2011 թվականի ապրիլի ամենամսյա տեղեկագրում:

Հարկավոր է նշել, որ  բանկերի համախառն վարկային ներդրումների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է հասնում արդյունաբերության ոլորտին (22,6 տոկոս), այս ոլորտին հաշվետու ժամանակահատվածում բանկերը շուրջ 223,6 մլրդ դրամ են ուղղել (աճը նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ կազմել է 1,1 տոկոս)։

Երկրորդ տեղում է առևտրի ոլորտը՝ 20,8 տոկոս մասնաբաժնով, որի վարկավորումը մարտ ամսվա համեմատ աճել է 2,5 տոկոսով և կազմել է շուրջ 205,1 մլրդ դրամ։

Երրորդ տեղում են սպառողական վարկերը՝ 18,5 տոկոս մասնաբաժնով, որոնց մասնաբաժինը մարտի համեմատ ավելացել է 2,7 տոկոսով։ Առևտրային բանկերի սպառողական վարկերը Հայաստանի ռեզիդենտ տնտեսությունում ապրիլի վերջին գերազանցել են 182,9 մլրդ դրամ ։

Բանկերի հիփոթեքային վարկերը ռեզիդենտ տնտեսությունում հասել են շուրջ 91,8 մլրդ դրամի՝ մարտի ցուցանիշների համեմատ ավելանալով 1,9 տոկոսով։

Միաժամանակ բանկերը ապրիլին շինարարության ոլորտ են ուղղել շուրջ 81,4 մլրդ դրամ (նախորդ ամսվա համեմատ 3,3 տոկոսանոց աճ)։

Բացի այդ, գյուղատնտեսության վարկավորումը ապրիլի վերջին կազմել է ավելի քան 60 մլրդ դրամ՝ աճելով 4,9 տոկոսով, սպասարկման ոլորտի վարկավորումը կրճատվել է 1 տոկոսով՝ գերազանցելով 45,9 մլրդ դրամը, իսկ տրանսպորտի և կապի ոլորտի վարկավորումն ավելացել է 20,8 տոկոսով և կազմել շուրջ 36,5 մլրդ դրամ: (1 դոլարը 376,56 դրամ է)։-0-

Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումները ռեզիդենտ տնտեսությունում

(մլն. դրամ)

2011 փետրվար 2011 մարտ 2011 ապրիլ
Արդյունաբերություն

216464

221163

223584

Գյուղատնտեսություն

54784

57265

60046

Շինարարություն

76627

78760

81383

Տրանսպորտ և կապ

29064

30241

36526

Առևտուր

187578

200067

205091

Սպասարկման ոլորտ

40772

46450

45986

Սպառողական վարկեր

170196

178076

182939

Հիփոթեքային վարկեր

88996

90637

91803

Այլ

54831

59390

60989

Ընդամենը

919312

962049

988349


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև