Հայաստանի առևտրային բանկերում դրամային ավանդների ծավալն ապրիլին նվազել է 3,2%-ով՝ հասնելով 212 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրաված դրամային ավանդների ծավալն այս տարվա ապրիլին, նախորդ ամսվա համեմատ, նվազել է 3,2 տոկոսով և կազմել 212 մլրդ դրամ, նշվում է «2011 թ.-ի ապրիլի դրամավարկային ցուցանիշների ամփոփումը» ՀՀ ԿԲ հաշվետվության մեջ:

Հաշվետվության համաձայն, ներգրավված դրամային ավանդների ընդհանուր ծավալում ժամկետային ավանդները կազմել են 46,7 տոկոս և ապրիլին հասել են 99 մլրդ դրամի: Միաժամանակ այս ցուցանիշի աճն ապրիլին, մարտի համեմատ, կազմել է 3,7 տոկոս:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ցպահանջ դրամային ավանդները կազմել են ներգրավված դրամային ավանդների ընդհանուր ծավալի 53,3 տոկոսը և կազմել են շուրջ 113 մլրդ դրամ: Այս ցուցանիշի անկումն ապրիլին կազմել է 8,5 տոկոս:

Միաժամանակ արտարժույթով ներգրավված ավանդներն ապրիլին նվազել են 0,3 տոկոսով և ապրիլի վերջին կազմել են շուրջ 415,8 մլրդ դրամ:

2011 թ.-ի ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: (1 դոլարը 376,56 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img