Հայաստանում ՎԶԵԲ-ի ֆինանսավորման ընդհանուր ծավալը 400 մլն եվրո է կազմում. Ռազլոգ

09.06.2011 14:01
Հայաստանում ՎԶԵԲ-ի ֆինանսավորման ընդհանուր ծավալը 400 մլն եվրո է կազմում. Ռազլոգ

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում իր գործունեության սկզբից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը նախագծերի ֆինանսավորման նպատակով ընդհանուր առմամբ 400 մլն եվրո է հատկացրել, ասել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը (Valeriu Razlog):

«2011 թ.-ին ՎԶԵԲ-ի ֆինանսավորման ծավալը տատանվում է 22 մլն եվրոյի սահմաններում, ընդ որում միջոցների մեծ մասն ուղղվել է Հայաստանի բանկային հատված», - ասաց նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

Ռազլոգը նաև նշեց, որ այս տարեվերջին ՎԶԵԲ-ը նախատեսում է հատկացնել ևս 53 մլն եվրո:

«Մենք կշարունակենք աշխատել բանկերի հետ և մի քանի նախագծեր ենք քննարկում մասնավոր հատվածում, որոնք, կարծում եմ, կիրագործվեն մինչև տարեվերջ», - պարզաբանեց նա:

Գրասենյակի ղեկավարը տեղեկացրեց, որ աշխատանք է տարվում նաև ջրամատակարարման ենթակառուցվածքի ֆինանսավորման նախագծի ուղղությամբ, որն այս պահին մշակման փուլում է:

Հայաստանում ՎԶԵԲ-ի ներկայացուցչությունը բացվել է 1994 թ.-ին:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև