«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անհատական պահատեղերի վարձակալության ամառային ակցիա է անցկացնում

09.06.2011 14:27
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անհատական պահատեղերի վարձակալության ամառային ակցիա է անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անցկացնում է անհատական պահատեղերի վարձակալության ամառային ակցիա:

«Սկսած հունիսի 10-ից մինչև հուլիսի 10-ը` բանկի հաճախորդներն իրենց ամառային արձակուրդների ընթացքում կարող են օգտվել անհատական պահատեղերի վարձակալության նոր պայմաններից` 25% զեղչով»,- հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, ակցիային կարող են մասնակցել մեկ տարի և ավելի ժամկետով 175х310х435, 200 х 620 х 435,525 х 620 х 435 չափսերի պահատեղերի բոլոր վարձակալները:

Արժեքավոր ապրանքների և փաստաթղթերի ապահով պահպանման նպատակով անհատական պահատեղերի վարձակալման ծառայությունը Բանկը առաջարկում է սույն թվականի ապրիլից: Պահատեղերը կարող են վարձակալել ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ իրավաբանական անձիք: Բանկն առաջարկում է չորս չափսերի պահատեղեր:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հիմնադրվել է 1998 թվականին: Բանկի միակ բաժնետերն է հանդիսանում ռուսական «Գազպրոմբանկը» (ԲԲԸ):  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25