Հայաստանում ֆիզիկական անձանց երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքներն ապրիլին նվազել են 0,7 տոկոսային կետով

09.06.2011 14:29
Հայաստանում ֆիզիկական անձանց երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքներն ապրիլին նվազել են 0,7 տոկոսային կետով

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ֆիզիկական անձանց երկարաժամկետ վարկերի (1 տարուց ավել) միջին տոկոսադրույքներն ապրիլին, մարտի համեմատ, նվազել են 0,7 տոկոսային կետով, նշվում է ՀՀ ԿԲ-ի «2011 թ.-ի ապրիլի դրամավարկային ցուցանիշների ամփոփումը» հաշվետվության մեջ:

Հաշվետվության համաձայն, ֆիզիկական անձանց համար դրամային վարկերի միջին տոկոսադրույքը նվազել է 0,9 տոկոսային կետով, իսկ արտարժութային վարկերինը՝ 0,5 տոկոսային կետով՝ համապատասխանաբար կազմելով 18,1 և 16,1 տոկոս:

Միաժամանակ ֆիզիկական անձանց համար դրամային հիփոթեքային վարկերի տոկոսադրույքներն ավելացել են 0,3 տոկոսային կետով, իսկ արտարժութային վարկերինը՝ 0,2 տոկոսային կետով:

Իրավաբանական անձանց համար դրամային վարկերի միջին տոկոսադրույքն ավելացել է 0,5 տոկոսային կետով, իսկ արտարժութային վարկերի տոկոսադրույքը նվազել է 0,2 տոկոսային կետով՝ համապատասխանաբար կազմելով 14,3 և 11,5 տոկոս:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև