«NASDAQ OMX Արմենիա» բորսայում ԱՄՆ դոլարով արժութային առուվաճառքների ծավալը մայիսին կրճատվել է 30,5%-ով

09.06.2011 16:57
«NASDAQ OMX Արմենիա» բորսայում ԱՄՆ դոլարով արժութային առուվաճառքների ծավալը մայիսին կրճատվել է 30,5%-ով

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով արժութային առուվաճառքների համախառն ծավալը մայիսին կազմել է շուրջ 51 մլն դոլար կամ դրամային արտահայտությամբ՝ շուրջ 19,1 մլրդ դրամ:

NASDAQ OMX Արմենիա բոսայի ամփոփ տեղեկատվության հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված վերլուծության համաձայն, այս ցուցանիշը, ապրիլի ցուցանիշի համեմատ, կրճատվել է 30,5 տոկոսով՝ այսինքն 22,4 մլն դոլարով կամ 8,3 մլրդ դրամով: Միաժամանակ մայիսին, ապրիլի համեմատ, գործարքների ընդհանուր ծավալը կրճատվել է 143-ով՝ ամսվա արդյունքում կազմելով 412 գործարք:

Մայիսի ընթացքում NASDAQ OMX Արմենիայում իրականացված գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է մայիսի 13-ին՝ 7,5 մլն դոլար, իսկ նվազագույն ծավալը՝ մայիսի 16-ին՝ 1,2 մլն դոլար:

Հաշվետու ժամանակահատվածում NASDAQ OMX Արմենիա բորսայում եվրոյով գործարք չի իրականացրել:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

Արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսային տրամադրվել է ՀՀ ԿԲ-ի կողմից 2005 թ.-ի նոյեմբերի 7-ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թ.-ին նոյեմբերի 15-ին:

«NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայում մայիսին իրականացված գործարքներով ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 1 դոլարի դիմաց 374,97 դրամ: (1 դոլարը 376,48 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև