Հայաստանում ԱՊՊԱ-ի ներդրումը պետք է կատալիզատոր դառնա ապահովագրության կամավոր տեսակների զարգացման համար

13.06.2011 15:06
Հայաստանում ԱՊՊԱ-ի ներդրումը պետք է կատալիզատոր դառնա ապահովագրության կամավոր տեսակների զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ԱՊՊԱ-ի ներդրումը պետք է որոշակի դրայվերի և կատալիզատորի դեր խաղա՝ ապահովագրության կամավոր տեսակների զարգացման համար, ասաց «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը:

«Մարդիկ պետք է հավատան ապահովագրության շահավետությանը», - ասաց նա շաբաթ օրը ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար ընկերության կողմից կազմակերպված սեմինարի ընթացքում:

Գրիգորյանի խոսքերով՝ ԱՊՊԱ-ի ներդրումից առաջ Հայաստանի ապահովագրական ոլորտում ներգրավված էր բնակչության բավականին փոքր հատվածը, հիմնականում նրանք, ովքեր վերցնում էին բանկային վարկեր, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդները, ովքեր խոշոր կազմակերպությունների և միջազգային կառույցների աշխատակիցներ են, որոնց ապահովագրությունը տրամադրվում է սոցիալական փաթեթների շրջանակներում:

«Այսօրվա դրությամբ շուրջ 400 հազար մարդ և նրանց ընտանիքի անդամներ ներգրավված են ապահովագրության գործընթացի մեջ: Ապահովագրողներն ամենագլխավորը պետք է ապահովեն այն բանի գիտակցումը, որ ապահովագրությունը կարևոր և անփոխարինելի գործընթացն է, մասնավորապես՝ ռիսկերի կառավարման և ունեցվածքի պահպանման համատեքստում», - ասաց նա:

Գրիգորյանը նաև վստահություն հայտնեց, որ Հայաստանում հարկավոր է ներդնել առողջության պարտադիր ապահովագրություն և կենսաթոշային բարեփոխում, «և կառավարությունն արդեն աշխատում է այդ ուղղությամբ»:

Հայաստանում հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Ավտոտրանսպորային միջոցների շահագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքը: Հանրապետությունում գրանցված է շուրջ 430 հազար ավտոմեքենա:

«Կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ Հայաստանը կանցնի բազմաստիճան կենսաթոշակային համակարգի: Փոփոխությունների համաձայն՝ առաջարկվում է կուտակային համակարգ ներդնել 1974 թ.-ին և ավելի ուշ ծնված աշխատողների համար: Կուտակային բաղկացուցիչը, որը կամավոր կարգով կներդրվի 2011 թ.-ից, իսկ պարտադիր կարգով՝ 2041 թ.-ից, թույլ կտա ապագա թոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև