ՀՀ ԿԲ-ի զուտ ներքին ակտիվները մայիսին 116,6 մլրդ դրամ են կազմել

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի զուտ ներքին ակտիվներն ընթացիկ տարվա մայիսին կազմել են ավելի քան 116,6 մլրդ դրամ՝ 1,03 տոկոսով կրճատվելով ապրիլի համեմատ, ասվում է «ՀՀ ԿԲ ամփոփ հաշվեկշռային ցուցանիշներ» հաշվետվության մեջ։

Հաշվետվության համաձայն, կառավարության նկատմամբ ԿԲ պահանջները կրճատվել են 10,4 տոկոսով և կազմել մինուս  78,2 մլրդ դրամ, մայիսի ընթացքում առևտրային բանկերի նկատմամբ ԿԲ պահանջները կրճատվել են 7,2 տոկոսով և ամսվա վերջին կազմել ավելի քան 81,8 մլրդ դրամ, այլ պահանջները կրճատվել են 3,3 տոկոսով և կազմել շուրջ 113 մլրդ դրամ։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, միաժամանակ մայիսին զուտ միջազգային պահուստները գերազանցել են 372,2 մլրդ դրամը՝ 2,5 տոկոսով կրճատվելով ապրիլի համեմատ, իսկ փողի բազան կազմել է շուրջ 489 մլրդ դրամ՝ 2,2 տոկոսով կրճատվելով անցած ամսվա համեմատ ($1-376,30 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img