Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հունիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում

14.06.2011 17:22
Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հունիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,2 տոկոսով՝ մինչև 376,56  դրամի: Շաբաթվա ընթացքում իրականացված առքուվաճառքի ծավալը կազմել է 12,39 մլն ԱՄՆ դոլար, ինչը 54,9 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազել է 0,22 տոկոսով և շաբաթ օրը՝ հունիսի 11-ին, կազմել է 377,72 դրամ:

an

ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը շարունակում է աջակցություն ստանալ ՀՀ ԿԲ-ի կողմից: Կարգավորիչի գործողությունները պայմանավորված են երկրում գնային կայունության նկատմամբ ռիսկերով: Իսկապես, մայիսի տվյալների համաձայն՝ կենտրոնական բանկի ոսկի-արժութային պաշարները նվազել են 3,3 տոկոսով՝ հասնելով 1707,5 մլն ԱՄՆ դոլարի:

Հաջորդ շաբաթ ԱՄՆ դոլարի փոխարժեքը է հնարավոր է շարունակի նվազել:

an1

Այս ամենի պատճառը կարող են դառնալ ՀՀ ԿԲ միջամտության վերաբերյալ շուկայի մասնակիցների մտավախություններն ու ներկրողների և բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ փոքր-ինչ նվազած պահանջարկը: Այսպես, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության շաբաթվա ամփոփագրի համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից ԱՄՆ արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 6,632 մլն ԱՄՆ դոլար, ինչը 57,6 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից:

Այնուամենայնիվ մենք ենթադրում ենք, որ արտարժույթի նկատմամբ պահպանվող պահանջարկի ֆոնի ներքո շուկայում կան բոլոր նախադրյալները դեպի դիապազոնի վերին շեմ ԱՄՆ դոլարի աճի համար (370-380 դրամ): Արժույթի գնումները կարող են վերսկսվել 375-376 դրամի սահմաններում:

Այս ամենի կապակցությամբ մենք ենթադրում ենք, որ Հայաստանում այս շաբաթ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 375 – 378 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ եվրոյի փոխարժեքը սահմանվում էր FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նվազեց 2,0 տոկոսով՝ հասնելով 1,4346-ի:

Նախորդ շաբաթ սեփական դիրքերը վերականգնելու եվրոյի փորձերը պսակվեցին անհաջողությամբ: Եվրոյի գնանշման նվազումը պայմանավորված էր համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղման և Հունաստանին օգնության պլանի վերաբերյալ կասկածների կապակցությամբ շուկայի մասնակիցների մտավախություններով:

Կրակի վրա յուղ ավելացրեց Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Տրիշեն իր ավանդական մամուլի ասուլիսի ժամանակ: Ինչպես և սպասվում էր, տոկոսադրույքը մնաց անփոփոխ՝ 1,25 տոկոս: Սակայն այս ամենին հետևած եվրոպական կարգավորիչի նախագահի ելույթն ուժեղացրեց տոկոսադրույքի ապագա բարձրացման հեռանկարների վերաբերյալ շուկայի մասնակիցների մտավախությունները, տոկոսադրույքն, ամենայն հավանականությամբ, կբարձրանա դանդաղ տեմպերով: ԵԿԲ-ն անփոփոխ թողեց նաև 2012 թ.-ի գնաճի կանխատեսումը՝ 1,1-2,3 տոկոսի սահմաններում:

Այս բոլոր իրադարձությունների ֆոնի ներքո Հայաստանում նախորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը ևս նվազեց 0,8 տոկոսով՝ հասնելով 545,90 դրամի:

Այս շաբաթ աշխարհում և Հայաստանում եվրոյի դինամիկան կսահմանվի FOREX միջազգային շուկայից ստացվող նորություններով: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ԱՄՆ-ի սպառողական գների մայիսյան համաթվի տվյալների հրապարակումն ու արդյունաբերական արտադրության ծավալի փոփոխությունները: Եվրագոտուց սպասվող նորություններից հարկավոր է նշել սպառողական գնաճի մայիսյան տվյալների հրապարակումը:

Եթե եվրագոտում տարեկան արտահայտությամբ սպառողական գնաճի մայիսյան վերջնական տվյալները կանխատեսվածից ավելի լավ լինեն, ապա եվրոն աճը վերսկսելու հնարավորություններ կունենա դրամային քաղաքականության խստացման սպասումների ֆոնի ներքո: Առաջին հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում եվրոյի համար դիմադրության շեմ կարող է լինել 1,4565-ը:

Իսկ եթե ԱՄՆ-ից ստացված մակրոտնտեսական վիճակագրությունը դրական լինի, ապա եվրոն կարող է շարունակել նվազել: Այս շաբաթ եվրոյի համար աջակցող շեմ կլինի 1,4185-ը: Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն ընթացիկ շաբաթ կգտնվի 535 – 555 դրամի սահմաններում:

Հայաստանում նախորդ շաբաթ ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը ավելացավ 0,22 տոկոսով՝ հասնելով 13,71 դրամի: Սակայն մենք ենթադրում ենք, որ այս փոխարժեքը փոքր-ինչ բարձր է, քանի որ ուրբաթ՝ առևտրային շաբաթվա ավարտից առաջ, երբ Հայաստանում բանկային նստաշրջանն արդեն փակ էր, ռուսական ռուբլին կորցրեց իր դիրքերը ԱՄՆ դոլարի նկատմամբ նավթի գների նվազման ֆոնի ներքո:

ԱՄՆ դոլարի և համապատասխանաբար դրամի նկատմամբ ռուբլու դինամիկան այս շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից և նավթի գներից: Նավթի գնի աճի վերականգնամն դեպքում, ռուսական ռուլբին աճի լրացուցիչ ազդակ կստանա: Հայաստանում առաջին հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 13,50-13,70   դրամի սահմաններում:

Միքայել Վերդյան, FOREX Club վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև