Ֆինանսական միջնորդության մակարդակը Հայաստանում հասել է 50%. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Ֆինանսական միջնորդության մակարդակը Հայաստանում հասել է շուրջ 50 տոկոսի, ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

«Սա բավականին բարձր մակարդակ է Հայաստանի համար։ 2008 թվականին այդ ցուցանիշը կազմել է 28 տոկոս, իսկ 90-ականների վերջին՝ 13-14 տոկոս»,- ասաց նա երեքշաբթի մամուլի ասուլիսում՝ ամփոփելով Հայաստանի բանկային համակարգի հնգամսյա գործունեության արդյունքները։

Ջավադյանը նշեց, որ ՀՆԱ-ի նկատմամբ վարկերի հարաբերակցությունը կազմում է մոտ 30 տոկոս, ընդ որում 2008 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 16,7 տոկոս, իսկ 90-ականներին՝ 10 տոկոսից պակաս։

«Չաշխատող վարկերի, այդ թվում, ոչ ստանդարտ վարկերի ցուցանիշը ներկայումս կազմում է 3,4 տոկոս»,- հաղորդեց նա։

ԿԲ ղեկավարի խոսքերով՝ բանկային կապիտալի ադեկվատության ցուցանիշն այսօր կազմում է մոտ 21 տոկոս, «ինչը բավականին բարձր ցուցանիշ է նույնիսկ եվրոպական զարգացած և զարգացող երկրների համեմատ, ինչպես նաև ԱՊՀ-ի երկրների միջին ցուցանիշից բավականին բարձր է»։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img