«ԻՆԳՈ Արմենիան» հունիսի առաջին տասնօրյակում ԱՊՊԱ պոլիսներով հատուցել է 28 մլն դրամ

15.06.2011 13:22
«ԻՆԳՈ Արմենիան» հունիսի առաջին տասնօրյակում ԱՊՊԱ պոլիսներով հատուցել է 28 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունը հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում գրանցված 119 պատահարի դիմաց ԱՊՊԱ պոլիսներով վճարել է 28 մլն. դրամի հատուցում, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Նշված ժամանակահատվածում ընկերությունում ընդհանուր առմամբ գրանցվել է 164 ՃՏՊ, որից 53-ը տեղի է ունեցել մարզերում:

Պատահարներից 10-ը ունեցել են նաև ԿԱՍԿՈ ապահովագրություն, որոնց դիմաց նույն ժամանակահատվածում հատուցվել է մոտ 7 մլն. ՀՀ դրամ:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ.-ին «Էֆես» ԱՓԲԸ անվանմամբ: 2003թ.-ի դեկտեմբերին ընկերության բաժնետոմսերի 75%-ը ձեռք է բերվել ռուսական «Ինգոսստրախ» ԱԲԲԸ կողմից, ինչից հետո ընկերությունը վերանվանվել է «Ինգո-Արմենիա» ՓԲԸ-ի, իսկ Լևոն Ալթունյանը բաժնետոսմերի 25 տոկոսի սեփականատերն է: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 750,9 մլն դրամ:--0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև