ArCa հայկական վճարային համակարգի շրջանակներում 2011 թ.-ի մայիսին իրականացված գործարքների գումարը գերազանցել է 41,3 մլրդ դրամը

15.06.2011 13:44
ArCa հայկական վճարային համակարգի շրջանակներում 2011 թ.-ի մայիսին իրականացված գործարքների գումարը գերազանցել է 41,3 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. ArCa հայկական վճարային համակարգի շրջանակներում իրականացված գործարքների գումարը մայիսին գերազանցել է 41,3 մլրդ դրամը՝ ապրիլի համեմատ ապահովելով 5,1 տոկոսի աճ, ընկերությունից տեղեկացրեցին «ԱՌԿԱ» գործակալությանը:

Տրամադրված տեղեկատվության համաձայն՝ մայիսին իրականացվել է 915842 գործարք, ինչն ապրիլի ցուցանիշի համեմատ 6 տոկոսով ավելի է:

Միաժամանակ համակարգի մասնակիցների կողմից թողարկված քարտերով (այդ թվում նաև MasterCard, Visa վճարային համակարգի ապրանքները (սեփական քարտերը)) մայիսին իրականացվել է 39,1 մլրդ դրամի 881870 գործարք (ապրիլի համեմատ 4,4 տոկոսի աճ): Համակարգի մասնակից չհանդիսացողների կողմից թողարկված Visa քարտերով (օտար քարտեր) իրականացվել է 1,3 մլրդ դրամի 21811 գործարք (16,5 տոկոսի աճ), իսկ MasterCard քարտերով՝ 959,3 մլն դրամի 12161 գործարք (24,5 տոկոսի աճ):

Համակարգում քարտերով ընդհանուր առմամբ իրականացվել է 37,3 մլրդ դրամի 781660 կանխիկ գործարք, ինչը ապրիլյան ցուցանիշից ավել է 4,1 տոկոսով, ինչպես նաև իրականացվել է 4,02 մլրդ դրամի 134182 անկանխիկ գործարք (ապրիլի համեմատ 14,9 տոկոսի աճ):

Միաժամանակ համակարգում մեկ գործարքի միջին չափը կազմել է 45,1 հազար դրամ, մեկ կանխիկ գործարքինը՝ 47,7 հազար դրամ, մեկ անկանխիկ գործարքինը՝ շուրջ 30 հազար դրամ:

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000 թ.-ի մարտի 16-ին որպես վճարների միասնական ազգային համակարգ: Այսօրվա դրությամբ Հայաստանի 21 առևտրային բանկերից 19-ը այս կամ այն կարգավիճակում մասնակցում է ArCa վճարային համակարգին: Ազգային համակարգի շրջանակներում շրջանառության մեջ են գտնվում տարատեսակ ապրանքներ՝ ArCa քարտերի հիման վրա՝ ArCa Debit, ArCa Classic, ArCa Gold, ArCa Business, ArCa Affinity, ArCa Co-branded, ArCa Platinum, ինչպես նաև ArCa կենսաթոշակային քարտ:

Ընկերությունը MasterCard Europe միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ է և VISA համակարգի համար պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (Third Party Processor): (1 դոլարը 375,83 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև