ՀՀ ֆինանսների նախարարությունը 750 մլն դրամ ծավալով պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր է գնել

15.06.2011 15:38
ՀՀ ֆինանսների նախարարությունը 750 մլն դրամ ծավալով պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր է գնել

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարությունը չորեքշաբթի 750 մլն դրամ ծավալով պետական (գանձապետակա) միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր է գնել: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, գնվել են AMGN60147141 սերիայի պարտատոմսեր:

Աճուրդին մասնակցել է 6 գործակալ: Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 3,9 մլրդ դրամ, իսկ գնած պարտատոմսերի տարեկան միջին կշռված եկամտաբերությունը՝12.7500 տոկոս: (1 դոլարը 375,83 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև