Հայաստանում վճարային քարտերով իրականացված գործառնությունների ծավալն I եռամսյակում կազմել է 145,7 մլրդ դրամ

16.06.2011 14:01
Հայաստանում վճարային քարտերով իրականացված գործառնությունների ծավալն I եռամսյակում կազմել է 145,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում վճարային քարտերով իրականացված գործառնությունների ծավալը 2011 թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 145,7 մլրդ դրամ՝ 2010 թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ կրճատվելով 20 տոկոսով:

Միաժամանակ պլաստիկ քարտերով իրականացված գործառնությունների թիվն առաջին եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, կրճատվել է 13,4 տոկոսով և կազմել է 2893827 գործառնություն:

Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ հաշվետվության մեջ, հաշվետու ժամանակահատվածում 60,2 մլրդ դրամի չափով իրականացված գործառնությունների ամենամեծ ծավալը բաժին է ընկել VISA քարտին, իսկ իրականացված գործառնությունների թվով առաջին տեղում է ARCA քարտը (1227235):

Հաշվետվության համաձայն՝ վճարային քարտերով իրականացված գործառնությունների ընդհանուր ծավալում VISA քարտի մասնաբաժինը կազմում է 41,4 տոկոս, ARCA քարտինը՝ 32,7 տոկոս, Master Card-ինը՝ 14,7 տոկոս, միջազգային այլ քարտերի մասնաբաժինը՝ 11,2 տոկոս:

Միաժամանակ առաջին եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, պլաստիկ քարտերի քանակն ավելացել է 6,6 տոկոսով և կազմել 777 336 քարտ: (1 դոլարը 375,9 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև