Հայաստանը կպատասխանի ճգնաժամին տնտեսության դիվերսիֆիկացիայով և ենթակառուցվածքների բարելավմամբ. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Ճգնաժամին Հայաստանի պատասխանը կենտրոնացած էր երեք հիմնական ուղղությունների վրա` տնտեսության հետագա դիվերսիֆիկացիա, ենթակառուցվածքների և բիզնես միջավայրի բարելավում, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Առաջինը, ինչ մենք զգացինք տնտեսական ճգնաժամից հետո, այն էր, որ դա տեղի ունեցավ մեր տնտեսության բավարար չափով դիվերսիֆիկացված չլինելու պատճառով», – ասել է նա նախօրեին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Միաժամանակ Սարգսյանը հույս է հայտնել, որ շարունակական բարեփոխումների ջանքեր գործադրելով` երկիրն ի վիճակի կլինի բարելավել բիզնես միջավայրը և հաղթահարել ճգնաժամի հետևանքները:

Նշելով, որ առևտրային հաշվեկշիռը դեռևս «նշանակալիորեն բացասական է»՝ վարչապետն ասել է, որ արտահանման խթանումը դեռևս առաջնային նպատակ է Հայաստանի համար: «Մեր արտահանումը հիմնականում երեք ուղղություններով է` հանքարդյունաբերություն, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերություն և զբոսաշրջություն», – պարզաբանել է նա:

Պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-ապրիլին, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 17,7 տոկոսով և ընթացիկ գներով կազմել է 583,5 մլրդ դրամ կամ շուրջ 1,6 մլրդ դոլար:

Միաժամանակ արտահանումը կազմել է 373,4 մլն դոլար՝ ավելանալով 28,3 տոկոսով, իսկ ներկրումը կազմել է 1209,5 մլն դոլար՝ ավելանալով 10,9 տոկոսով: Արդյունքում, արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 836,1 մլն դոլար, իսկ առանց զուտ հումանիտար օգնությամբ ստացած բեռների՝ 819,1 մլն դոլար:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img