ՎԶԵԲ-ը կսկսի 09 սերիայի 1 մլրդ ռուբլու հնգամյա պարտատոմսի տեղաբաշխումը

17.06.2011 11:59
ՎԶԵԲ-ը կսկսի 09 սերիայի 1 մլրդ ռուբլու հնգամյա պարտատոմսի տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ուրբաթ կսկսի 09 սերիայի 1 մլրդ ռուբլու հնգամյա պարտատոմսի տեղաբաշխումը, նշվում է վարկային կազմակերպության նյութերում:

Էմիտենտը փակ բաժանորդագրությամբ նախատեսում է տեղադրել մեկ պարտատոմս մեկ միլիարդ ռուբլի արժեքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Պարտատոմսի գրանցման սերիան է ISIN RU000A0JRHE6:

ՎԶԵԲ-ը նախորդ տարի տեղաբաշխել էր 6-8 սերիայի 14 միլիարդ ռուբլի ընդհանուր ծավալով ութամյա պարտատոմսերի երեք թողարկում: Այդ ժամանակ բանկը տեղաբաշխում էր մեկական պարտատոմս ամեն թողարկման ժամանակ:

ՎԶԵԲ-ի ֆինանսների գծով փոխնախագահ Մանֆրես Շեպերսն այս տարվա փետրվարին հայտարարել է, որ ՎԶԵԲ-ը 2011 թ.-ին մտադիր է ավելացնել ռուբլով թողարկվող պարտատոմսերի ծավալը՝ այդ արժույթով վարկավորմանն աջակցելու համար:

ՎԶԵԲ-ը խոշորագույն միջազգային ֆինանսական ինստիտուտ է, որի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում: Այն ստեղծվել է անցումային շրջանի երկրներում շուկայական տնտեսության զարգացման համար, գործառնություններ է իրականացնում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ և Կենտրոնական Ասիայի 29 երկրների տնտեսության և բիզնեսի տարատեսակ հատվածներում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև