Արարատբանկը ծրագրում է IPO իրականացնել NASDAQ OMX-ի միանգամից երկու հարթակներում

17.06.2011 16:10
Արարատբանկը ծրագրում է IPO իրականացնել NASDAQ OMX-ի միանգամից երկու հարթակներում

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Արարատբանկը ծրագրում է IPO իրականացնել NASDAQ OMX-ի միանգամից երկու հարթակներում՝ Հայաստանում և, հնարավոր է, Էստոնիայում, ուրբաթ օրը լրագրողներին հայտնեց Արարատբանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը։

«Բանկի ծրագրերում է բաժնետոմսերի թողարկումն ու տեղաբաշխումը, մենք արդեն trade marketing փուլում ենք, նախնական մարքեթինգ ենք անցկացնում և դիտարկում ենք NASDAQ OMX հարթակների միջոցով բաժնետոմսերի տեղաբաշխման հնարավորությունը»,- ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ այս նպատակներով բանկն արդեն հանդիպում է անցկացրել Էստոնիայում NASDAQ OMX-ի ղեկավարության հետ, և առաջիկայում ծրագրվում է նմանատիպ հանդիպումներ անցկացնել այլ հարթակներում IPO-ի անցկացման հնարավորության համար։

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին, 1996թ.-ի հոկտեմբերի 31-ին բանկը №4 բանկային արտոնագիր է ստացել։ Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: Մեկ տոկոսից պակասը պատկանում է  փոքրամասնական բաժնետերերին:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն, 2011 թ.-ի մարտի 31-ի դրությամբ  բանկի ընդհանուր ակտիվները կազմում են 69,9 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ 59,1 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 10,8 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 7,1 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 29,2 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 46 մլրդ դրամ, իսկ 2011 թ.-ի առաջին եռամսյակի զուտ շահույթը՝ շուրջ 510.2 մլն դրամ:

Մարտի 31-ի դրությամբ երկրի տարածքում բանկն ունի 34 մասնաճյուղ: (1 դոլարը 375,67 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև