Հայաստանի ապահովագրական շուկայի ծավալը մինչև տարեվերջ կարող է հասնել 20 մլրդ դրամի

20.06.2011 13:36
Հայաստանի ապահովագրական շուկայի ծավալը մինչև տարեվերջ կարող է հասնել 20 մլրդ դրամի

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը

«ԱՌԿԱ» - Պրն. Գրիգորյան, մոտ ապագայում ինչպե՞ս կզարգանա Հայաստանի ապահովագրական շուկան:

Գ. Գրիգորյան – Զարգացումը ես պայծառ երանգներով եմ տեսնում, և դրա համար կան համապատասխան մակրոտնտեսական դրայվերներ: Մասնավորապես՝ շուկայում ուժեղ մեգակարգավորիչի առկայությունը, ապահովագրության հիմնական տեսակներից մեկի տեսլականը, մեզ մոտ ունեցած տեղեկատվության համաձայն, կենսաթոշակային բարեփոխման և պարտադիր բժշկական ապահովագրության ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այս ամենի կապակցությամբ մենք կարծում ենք, առաջիկայում շուկան կզարգանա, ընդ որում՝ բավականին կայուն և դինամիկ կերպով:

«ԱՌԿԱ» - Ձեր կարծիքով՝ պարտադիր ապահովագրության ի՞նչ տեսակներ պետք է ներդրվեն Հայաստանում առաջնահերթ կարգով:

Գ. Գրիգորյան- Դրանք առողջապահությունն ու կենսաթոշակային բարեփոխումն են: Մենք առաջիկա տարիներին դրա իրական նախադրյալներ ենք տեսնում: Ամենագլխավորն այն է, որ դրա սուր անհրաժեշտություն կա:

«ԱՌԿԱ» - Իսկ բնակչությունը պատրա՞ստ է նման զարգացման` նշված անհրաժեշտությունը գիտակցելու առումով:

Գ. Գրիգորյան – Կարծում եմ՝ այո: Չէ՞ որ ժողովուրդը ցանկանում է լինել առողջ և երջանիկ, իսկ դրա համար պարտադիր բժշկական ապահովագրություն է անհրաժեշտ: Հարկավոր է, որպեսզի զարգանա բժշկությունը, և մարդիկ միջոցներ ունենան՝ որակյալ և ժամանակին բժշկական օգնություն ստանալու համար:

Այսօր մարդիկ վախենում եմ դիմել բժշկի, հնարավոր է՝ համապատասխան կուլտուրայի բացակության կամ մեծ ծախսերից վախենալու պատճառով: Սակայն եթե լուծվի ֆինանսական կողմը, ապա գործն առաջ կգնա: Ընդ որում որքան շուտ ընդունվի որոշումն, այնքան լավ:

«ԱՌԿԱ» - Իսկ ի՞նչ հիմնական խոչընդոտներ եք տեսնում Հայաստանում այդ ապահովագրության զարգացման ճանապարհին:

Գ. Գրիգորյան – Համապատասխան օրենսդրական բազայի բացակությունը, ինչպես նաև բուժհաստատություններում տիրող իրավիճակը: Սակայն ես որևէ գլոբալ խնդիր չեմ տեսնում: Հնարավոր է, որ որոշակի շրջանակներ չեն ցանկանում դա: Չէ՞ որ պետպատվեր հասկացությունը բացարձակապես բավարար չէ մարդկանց նորմալ բուժօգնություն տրամադրելու և նրանց բարձր մակարդակով սպասարկելու համար:

Մեր փորձագետների գնահատականների համաձայն՝ Հայաստանում բժշկական ոլորտը գոնե սաղմնային վիճակի բերելու համար այդ ոլորտում 500-600 մլն եվրոյի շրջանառություն է հարկավոր: Դա մի քանի անգամ ավելի է այն ծավալից, որը մենք այսօր պաշտոնապես ունենք բժշկակության ոլորտում:

Սակայն մյուս տեսակետից, այն մասնավոր ծախսերը, որոնք իրականացվում են Հայաստանում, համադրելի են այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Շվեյցարիան: Մարդիկ հսկայական գումարներ են ծախսում դեղորայքի վրա և բժշի այցելելիս, իսկ փոխարենը ոչինչ չեն ստանում: Այդ պատճառով այն մարդիկ, ովքեր միջոցներ ունեն, բուժվում են արտասահմանում՝ չվստահելով մեր բժշկությանը, իսկ նրանք, ովքեր միջոցներ չունեն, բժշկի են դիմում ամենածայրահեղ դեպքում կամ երբ արդեն շատ ուշ է լինում:

«ԱՌԿԱ» - Այս տեսակետից բավարա՞ր եք համարում ապահովագրական շուկայում գործող նորմատիվները, և անհրաժե՞շտ է դրանք խստացնել կամ դյուրացնել:

Գ. Գրիգորյան – Սկզբունքորեն նորմատիվները կարգին են: Կարծում եմ, որ այստեղ հարկավոր է խոսել երկխոսության կառուցողական լեզվով: Այո, կա Կենտրոնական բանկը, որը հետևում է այս ամենին, և եթե մենք ինչ-որ բանի հետ համաձայն չեք, ապա պետք է  հստակ կերպով փաստարկել և ապացուցել, որ անհրաժեշտ նորմատիվային փոփոխությունները կօգնեն շուկայի զարգացմանը, այլ ոչ թե պարզապես պահանջել փոփոխություններ կամ նորմատիվների վերացում:

«ԱՌԿԱ» - Պրն. Գրիգորյան, որքա՞ն է այսօր Հայաստանի ապահովագրական շուկայի ծավալը:

Գ. Գրիորյան  - Ծավալ չկա: Հայաստանում ԱՊՊԱ ներդրումից առաջ ապահովագրված էր ռիսկերի պոտենցիալ ծավալի 0,4 տոկոսը: Սա չի բավարարի նույնիսկ նորմալ ապահովագրական ընկերության գոյությանն աջակցելու, այն կայուն պահելու և աշխատակիցներին աշխատավարձ վճարելու համար: Զարգացած երկրներում այս մակարդակը վաղուց անցնում է 70-93 տոկոսը: Զարգացող երկրներում այդ թիվն արդեն հասնում է 12-25 տոկոսի:

Եթե մենք գոնե 10 անգամ ավելացնենք մեր շուկայի ծավալը և հասցնենք այդ թիվը 4-3 տոկոսի, ապա այն, ամեն դեպքում, կրկին ծավալ չի կազմի, սակայն մենք կստանանք այդ «երկար» փողերն ու ներդրումային

հնարավորությունները և տարբերակները, որոնց մասին երկար ժամանակ խոսում ենք:

«ԱՌԿԱ» - Իսկ դրամական արտահայտությամբ որքա՞ն է շուկայի ծավալը:

Գ. Գրիգորյան- Դրամական արտահայտությամբ այն շուրջ 8 մլրդ դրամ է՝ ներառյալ ավիացիայի գծով 1,5 մլրդ դրամը: Իսկ հաշվի առնելով ԱՊՊԱ-ն՝ այս ցուցանիշը կազմում է 10-13 մլրդ դրամ: Տարեվերջին հավաքված գումարների ծավալը կկազմի շուրջ 20 մլրդ դրամ: ԱՊՊԱ-ն գրեթե եռակի ավելացրել է շուկան:

«ԱՌԿԱ» - Իրակա՞ն եք համարում առաջիկայում շուկայի՝ Ձեր հնչեցրած տասնապատիկ ավելացումը:

Գ. Գրիգորյան- ԱՊՊԱ-ի ներդրմամբ շուկայի ծավալը 8 մլրդ դրամից հասավ 20 մլրդ դրամի: Եթե ներդրվի նաև պարտադիր բժշկական ապահովագրությունը, ապա այն արտարժույթով կազմում է նվազագույնը 150-200 մլն: Այս փոփոխությունը ոչ թե անգամներով է, այլ պատիկով: Ես արդեն չեն խոսում կենսաթոշակային ապահովագրության մասին:

«ԱՌԿԱ» - Պրն. Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ԱՊՊԱ-ի ներդրման գործընթացը:

Գ. Գրիգորյան – Միանշանակ դրական է այն, որ այն մարդիկ, ովքեր իրականում առնչվել են այս հարցի հետ, այսինքն հայտնվել են ՃՏՊ-ում և ապահովագրական հատուցում են ստացել, գոհ են: Իսկ երկրորդ տարում ապահովագրական ընկերությունները ստիպված չեն լինի հաղթահարել դիմադրության այն ալիքը, որը գոյություն ուներ նախորդ տարի:

Երկրորդ տարվա ընթացքում, կարծում եմ, ավելի հեշտ կլինի: Նրանք, ովքեր անձամբ չեն առնչվել այս ամենի հետ, ընկերներից և մտերիմներից ԱՊՊԱ-ի ներդրման կապակցությամբ ավելի շատ դրական տեղեկատվություն են ստացել, քան բացասական տեղեկատվություն և դժգոհություն:

«ԱՌԿԱ» - Իսկ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության համար շուկայի ո՞ր հատվածներն են ավելի հետաքրքիր և գրավիչ:

Գ. ԳրիգորյանՌուսաստանում «Ռոսգոսստրախ» ընկերությունն ունիվերսալ է համարվում, սակայն ամեն գրծում կամ մասնագիտությունում ունիվերսալությունը լավ կյանքից չէ: Հայաստանում ևս մենք ստիպված ենք մուտք գործել բոլոր հատվածներ, որպեսզի գումար վաստակենք, քանի որ շուկան մեծ չէ: Սակայն կարծում եմ, որ տնտեսության զարգացման հետ մեկտեղ ոչ միայն ապահովագրությունում, այլև բանկային հատվածներում և շատ այլ հատվածներում ունիվերսալություն հասկացությունն աստիճանաբար երկրորդ պլան կմղվի, և արդեն կլինեն ավելի մասնագիտացած և ճյուղային ընկերություններ:

Օրինակ Անգլիայում կան ապահովագրողներ, որոնք իրենց վրա են վերցնում ռիսկերի բացառապես առանձին տեսակներ՝ ավիացիոն, ծովային, բեռնափոխադրումների ռիսկեր: Այս ամենը հանգեցնում է ապրանքի բարդացման, շուկայի և տնտեսության զարգացման:

Սակայն մենք դրան հասնելու համար դեռ երկար ճանապարհ ունենք: Ունիվերսալությունը դեռ երկար կտևի: Ցանկանում ենք դա, թե ոչ, սակայն ստիպված ենք զբաղվել ապահովագրության բոլոր տեսակներով, որոնք այսպես թե այնպես պահանջված են շուկայում:

«ԱՌԿԱ» - Հայաստանի համար օպտիմա՞լ եք համարում այսօրվա դրությամբ շուկայում գործող ապահովագրական ընկերությունների քանակը:

Գ. Գրիգորյան - Օպտիմալության մասին խոսելու համար հարկավոր է գնահատման որևէ չափորոշիչ ունենալ: Կարծում եմ, որ չի կարելի պնդել, թե Հայաստանում ապահովագրական ապրանքները պահանջված են, իսկ ապահովագրական ընկերությունները հաջողությամբ չեն կատարում իրենց գործը:

Եթե վերցնենք ապահովագրավճարների մասնաբաժինը ՀՆԱ-ում և տնտեսությունում մասնակցությունը, որն այսօրվա դրությամբ ունենում են ապահովագրողները, ապա այստեղ ցուցանիշ գոյություն չունի: Այս տեսակետից ստացվում է, թե ապահովագրական ընկերություններն ավելի շատ են, քան հարկավոր է:

Սակայն եթե վաղն այս շուկայում լինեն շատ ապրանքներ կամ փողեր, ստեղծվեն նոր ընկերություններ, կգան նոր, խոշոր, լուրջ, բրենդային խաղացողներ, ապա ամեն ինչ նորմալ է: Եթե՝ ոչ, ապա կունենանք դանդաղ շարժվող գործընթաց: Սակայն այն կարող է ակտիվանալ, եթե կառավարությունը դեմքով շրջվի դեպի տնտեսության այս հատվածը, իսկ եթե ոչ, ապա ամեն ինչ կլինի այնպես, ինչպես հիմա է:

«ԱՌԿԱ» - Ինչպիսի՞ն են «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության ԱՊՊԱ գծով վերջին ցուցանիշները:

Գ. Գրիգորյան «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը ԱՊՊԱ-ի ներդրման հինգ ամիսների ընթացքում 620 մլն դրամի հատուցում է վճարել: Հինգ ասմվա ընթացքում ապահովագրավճարների ծավալը կազմել է շուրջ 4 մլրդ դրամ, իսկ հաշվի առնելով լուծարված 70-80 մլն դոլարի պայմանագրերը՝ այս ցուցանիշը տատանվում է 3,7-3,8 մլրդ դրամի սահմաններում:

Այս թիվը հստակորեն արտացոլում է շուկայում մասնաբաժնի տոկոսը: Փետրվարին մեր մասնաբաժինը 37 տոկոս էր, մարտի վերջին փոքր-ինչ նվազեց՝ հասնելով 34 տոկոսի: Մեր տվյալների համաձայն՝ իրավիճակի վրա մեծ ազդեցություն ունեցավ այն, որ 30 հազար ավտոմեքենաների սեփականատերեր, իսկ դա շուկայի 8 տոկոսն է, չվերաստորագրեցին պայմանագրերը: Սակայն կարծում եմ, որ Ճանապարհային ոստիկանությունը կակտիվանա, մենք ևս պետք է ջանք գործադրենք, որպեսզի բազաները գործեն, և մեքենայի կոնկրետ սեփականատիրոջ պոլիսի առկայության ստուգումներն անցկացվեն օպերատիվ կերպով՝ առանց ավելորդ քաշքշուկի վարորդի համար:

Կարծում ենք, որ շուկայում մեր մասնաբաժինը տարվա ընթացքում կտատանվի 34-38 տոկոսի սահմաններում: Հաջորդ տարին ավելի բարդ է լինելու, քանի որ շատերը եզրակացություններ կանեն, կփոխեն ռազմավարությունն ու մարտավարությունը, մենք ևս ինչ-որ բան կվերանայենք: Այժմ ամեն մեկը կվախենա և կաշխատի պահել ու ավելացնել շուկայում զբաղեցրած մասնաբաժինը: Եվ դա նորմալ է:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև