Հայաստանում մայիսին ֆիզ. անձանց երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքները նվազել են 0.45 տ.կ.-ով

20.06.2011 15:03
Հայաստանում մայիսին ֆիզ. անձանց երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքները նվազել են 0.45 տ.կ.-ով

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ֆիզիկական անձանց երկարաժամկետ վարկերի (մեկ տարուց ավելի) տոկոսադրույքները մայիսին նվազել են 0.45 տ.կ.-ով՝ ապրիլի համեմատ, նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում։

Հաշվետվության համաձայն՝ ֆիզիկական անձանց համար դրամական վարկերով միջին տոկոսադրույքը նվազել է 0,4 տ.կ.-ով, իսկ արտարժութային վարկերի համար՝ 0,5 տ.կ.-ով՝ ընդ որում կազմելով միջինը 17,7 տոկոս և 15,6 տոկոս, համապատասխանաբար։

Միաժամանակ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները ֆիզիկական անձանց համար ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով կրճատվել են 0,1 տ.կ.-ով։

Միաժամանակ իրավաբանական անձանց համար դրամական վարկերով միջին տոկոսադրույքը նույնպես նվազել է 0,3 տ.կ.-ով, իսկ արտարժութային վարկերի համար՝ 0,1 տ.կ.-ով՝ միջինը կազմելով 14 տոկոս և 11,4 տոկոս, համապատասխանաբար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև