Հայաստանի բանկերի չտեղաբաշխված շահույթը հունվար-ապրիլին ավելացել է գրեթե կրկնակի՝ հասնելով 10.3 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի չտեղաբաշխված շահույթը հունվար-ապրիլին կազմել է 10,3 մլրդ դրամ՝ 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 1,9 անգամ, հաղորդվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Հաշվետվության համաձայն՝ բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ապրիլին, մարտի համեմատ, ավելացել են 2 տոկոսով և կազմել 1 686,8 մլրդ դրամ: Միաժամանակ բանկերի ընդհանուր պարտավորությունների գծով մարտի համեմատ 1,9 տոկոսանոց աճ է արձանագրվել, և այդ ցուցանիշը կազմել է շուրջ 1 350,1 մլրդ դրամ:

Հայաստանի բանկային համակարգի հաշվեկշռային ընդհանուր կապիտալն ապրիլի ընթացքում ավելացել է 0.5 տոկոսով և կազմել 336,7 մլրդ դրամ:

2011 թ.-ի ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ: (1 դոլարը 373,96 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img