Երկարաժամկետ դրամային ավանդների տոկոսադրույքները Հայաստանում մայիսին աճել են

22.06.2011 14:13
Երկարաժամկետ դրամային ավանդների տոկոսադրույքները Հայաստանում մայիսին աճել են

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Երկարաժամկետ դրամային ավանդների (մեկ տարուց ավելի ժամկետով) տոկոսադրույքները Հայաստանում իրավաբանական և ֆիզիկական անձանց համար մայիսին նախորդ ամսվա համեմատ աճել են միջինը 1,25 տ.կ., իսկ երկարաժամկետ արտարժութային ավանդների տոկոսադրույքները կրճատվել են 0,2 տ.կ., նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում։

Հաշվետվության համաձայն՝ իրավաբանական անձանց համար դրամային ավանդների միջին տոկոսադրույքն աճել է 2 տ.կ.-ով, իսկ արտարժութային ավանդներինը՝ 0,1 տ.կ.-ով՝ միաժամանակ կազմելով համապատասխանաբար միջինը 9,7 և 6,1 տոկոս։

Միաժամանակ ֆիզիկական անձանց համար դրամային ավանդների միջին տոկոսադրույքը նույնպես աճել է 0,5 տ.կ.-ով, իսկ արտարժութային ավանդներինը կրճատվել է 0,3 տ.կ.-ով՝ միաժամանակ կազմելով համապատասխանաբար միջինը 11,7 և 7,6 տոկոս։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև