Հայկական բանկերում գրավադրված գույքի իրացման կարգը կհեշտացվի

23.06.2011 14:35
Հայկական բանկերում գրավադրված գույքի իրացման կարգը կհեշտացվի

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ խորհրդարանը հինգշաբթի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ է մտցրել «Սնանկության մասին» օրենքում և լրացումներ՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում։

Ինչպես նշեց ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, հանրապետության կառավարության կողմից ընդունված փոփոխությունները պայմանավորված են բիզնես միջավայրի բարելավման ցուցանիշներով, որտեղ նախատեսված է միջոցառումների ցուցակ՝ կապված վարկերի հասանելիության ապահովման հետ, այդ թվում՝ գրավադրված գույքի իրացման ընթացակարգերի կանոնակարգերի հեշտացման վերաբերյալ։

«Դա, ըստ էության, թույլ կտա բարելավել վարկավորման հասանելիության հարցերը և ֆինանսական համակարգի կողմից առավել բարձր գնով գրավադրված գույքի ընդունումը, քանի որ էապես կրճատվում են դրանց հետագա իրացման ուղղությամբ ռիսկերը։ Նաև կրճատվում են գրավադրված գույքի իրացման հետ կապված ծախսերը, ինչը թույլ է տալիս ֆինանսական համակարգին առավել արտոնյալ պայմաններում վարկեր տրամադրել»,- ասաց Երիցյանը։

Փոփոխությունների ընդունումը թույլ կտա լրացնել երկրի բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ  ՀՀ կառավարության կողմից անցկացվող միջոցառումները, մասնավորապես՝ վարկերի հասանելիության ապահովման գծով։

Ըստ Երիցյանի, այսօրվա դրությամբ խնդիրն այն է, որ ընկերությունների հանդեպ որոշակի պարտքի բեռի առկայության դեպքում հնարավոր է սնանկության գործընթաց սկսել, ինչը կհանգեցնի նրանց պարտավորությունների սառեցման, որոնք գրավով կամ գրավադրված գույքով են երաշխավորվում՝ բերելով որոշակի խնդիրներ և թուլացնելով գրավադրված գույքի արժեքն ու դերը, ինչպես նաև՝ բանկերի լիկվիդայնության լուրջ բարդությունների կհանգեցնի։

Փոփոխություններով նաև նախատեսված են արտադատարանային կարգով գրավադրված գույքի իրացման կարգերը։ Ուղղումները թույլ կտան զերծ մնալ բանկերի կողմից անխուսափելի խոշոր պարտքերի կուտակումներից, ինչպես նաև թույլ կտան արդյունավետ կերպով փակել և կրճատել պարտքերը, ինչը լուրջ ցուցանիշ է երկրի ֆինանսական համակարգի վարկանիշը գնահատելիս։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև