Համահայկական բանկի գործադիր տնօրենի և վարչության նախագահի պաշտոնները կհամատեղվեն

23.06.2011 17:06
Համահայկական բանկի գործադիր տնօրենի և վարչության նախագահի պաշտոնները կհամատեղվեն

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Համահայկական բանկի մասին» օրենքում նախատեսված լրացումներն ու փոփոխությունները, որոնց համաձայն՝ առաջարկվում է կարգավորել բանկի վարչության կազմում պաշտոնների հետ կապված հարցերը, ինչպես նաև նախատեսել պարտատոմսերի տեղաբաշխման հնարավորությունը՝ լրացուցիչ ներդրումային ռեսուրսների ներգրավման նպատակով:

Ինչպես նշեց ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը, հիմնական փոփոխությունները վերաբերում են այն նրան, որ Վարչության խորհուրդը կներկայացնի մի անձ, ով կհամատեղի բանկի գործադիր տնօրենի և վարչության նախագահի պաշտոնները:

«Բացի այդ, բանկը պարտատոմսերի և ավանդային սերտիֆիկատների տեղաբաշխման հնարավորություն է ստանում, միաժամանակ ռեզիդենտներից ներգրաված միջոցները պետք է գերազանցեն 100 մլն դրամը, որոնք հետագայում ներդրումների ներգրավման հնարավորություն կդառնան», - ասաց Երիցյանը:

Ինչ վերաբերում է բանկի գործունեությանը, ապա ԿԲ փոխնախագահի խոսքերով, բանկն արդեն կապիտալիզացված է, սակայն նրա կապիտալը պետք է ավելանա, և այս ուղղությամբ քննարկումներ են անցկացվել միջազգային կազմակերպությունների և ներդրողների հետ, նախատեսված են նոր գործիքներ, որոնք թույլ կտան ընդլայնել կապիտալի ֆինանսավորման աղբյուրները:

Նրա խոսքերով՝ այս պահին աշխատանքներ են ընթանում ներքին ընթացակարգերի ձևավորման ուղղությամբ, որոնցով բանկն իրականացնելու է իր գործունեությունը:

Ինչպես նշեց ԿԲ փոխնախագահը, բանկն այսօր քննարկում է ներդրումային ծրագրերի մի մասը, որոնք ներառված են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի օրակարգում, ինչպես նաև՝ տարբեր հատվածներում առավել մրցունակ ծրագրերի բացահայտման հնարավորությունը:

Նրա խոսքերով՝ խորհրդարանի հաստատմանը ներկայացված փոփոխությունները թույլ են տալիս Համահայկական բանկին լրացուցիչ միջոցներ ներգրավել՝ տարատեսակ ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով:

Համահայկական բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 100 մլն դոլար,  որից Հայաստանի կառավարությունը արդեն տրամադրել է 20 մլն-ը: Մյուս մասը  առաջատար ֆինանսական կազմակերպություններն ու մասնավոր ներդրողները կտրամադրեն:

Համահայկական բանկի խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է, իսկ 2010 թ.-ի դեկտեմբերից գործադիր տնօրեն է նշանակվել նախագահի խորհրդական Վահրամ Ներսիսյանցը:

Համահայկական բանկն առևտրային բանկ չէ, այն իրենից զարգացման բանկ է ներկայացնում, ինչի կապակցությամբ կարճաժամկետ վարկեր չի տրամադրելու՝ կենտրոնանալով երկարատև զարգացման ծրագրերի վրա: Բանկի գործունեության առաջնահերթությունների թվում են ՏՏ ոլորտը, առողջապահությունը, կրթությունը և զբոսաշրջությունը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև