ՀՀ ԱԺ-ն վավերացրել է IDA-ի հետ 16 մլն դոլարի վարկային համաձայնագիրը

23.06.2011 19:09
ՀՀ ԱԺ-ն վավերացրել է  IDA-ի հետ 16 մլն դոլարի վարկային համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ-ն հինգշաբթի արտահերթ նիստի ընթացքում վավերացրել է Համաշխարհային բանկի Զարգացման միջազգային գործակալության (IDA) հետ  ապրիլին ստորագրված 16 մլն դոլարի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարումն ու մրցունակությունը» վարկային համաձայնագիրը:

«Ծրագրի նպատակն է բարձրացնել արտադրողականությունն ու Հայաստանի վեց մարզերի 55 համայնքներում բարելավել արոտավայրերն օգտագործող անասնապահական տնտեսությունների կայունությունը, ինչը կապահովվի անասունների կաթնատվության բարձրացման, արոտավայրերի կառավարման բարելավման և տնտեսությունների կողմից անասնաբուծական ապրանքների իրացման ծավալների ավելացման միջոցով», - ասաց  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նրա խոսքերով՝ վարկը տրամադրվել է 20 տարի ժամկետով, առաջին տասը տարվա ընթացքում Հայաստանը վճարելու է տարեկան 0,75 տոկոս, իսկ հետագայում՝ տարեկան 0,5 տոկոս վարկի մարման պայմանով:

Նախարարը նաև նշեց, որ ևս 3,53 մլն դոլար կտրամադրվի կառավարության կողմից որպես համաֆինանսավորում, իսկ 3,8 մլն դոլարը՝ ծրագրի շահառուների կողմից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post