ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Միջազգային հաշվարկների բանկի ընդհանուր տարեկան ժողովին

24.06.2011 13:44
ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Միջազգային հաշվարկների բանկի ընդհանուր տարեկան ժողովին

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը և Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը հունիսի 24-27-ը մասնակցելու են Բազելում (Շվեյցարիա) գումարվող Միջազգային հաշվարկների բանկի ընդհանուր տարեկան ժողովին, տեղեկացրեցին «ԱՌԿԱ» գործակալությանը ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ժողովի ընթացքում քննարկվելու են բանկի գործունեության հետ կապված հարցեր:

Միջազգային հաշվարկների բանկը միջազգային ֆինասնական կազմակերպություն է, որի գործառույթների մեջ ներառված է կենտրոնական բանկերի միջև համագործակցությանն աջակցելն ու միջազգային ֆինանսական հաշվարկների դյուրացումը: Բացի այդ, բանկը տնտեսական և դրամավարկային ուսումնասիրությունների կենտրոն է: Միջազգային հաշվարկների բանկի հիմնադիրները առաջատար առևտրային պետությունների կենտրոնական բանկերն են: Ամեն պետություն տնօրենների խորհրդում նշանակում է իր ներկայացուցչին, վարչությունը հավաքվում է տարեկան տասը անգամից ոչ պակաս: Միջազգային հաշվարկների բանկի կենտրոնակայանը գտնվում է Բազելում (Շվեյցարիա):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post