Նավթի գինն իջնում է ԱՄՆ տնտեսության աճի տեմպերի կապակցությամբ գոյություն ունեցող մտավախությունների ֆոնի ներքո

27.06.2011 14:31
Նավթի գինն իջնում է ԱՄՆ տնտեսության աճի տեմպերի կապակցությամբ գոյություն ունեցող մտավախությունների ֆոնի ներքո

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երկուշաբթի նվազում են ամերիկյան տնտեսության աճի հավանական դանդաղման կապակցությամբ գոյություն ունեցող մտավախությունների ֆոնի ներքո, ինչը կարող է հաստատվել վիճակարգական նոր տվյալներով, վկայում են առքուվաճառքի տվյալները։

WTI (Light Sweet Crude Oil) տեսակի ամերիկյան թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի էլեկտրոնային առքուվաճառքի ժամանակ Երևանի ժամանակով ժամը 10։00-ին նվազել է 0,56 դոլարով կամ 0,61 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 90,6 դոլարի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,74 դոլարով կամ 0.7 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 104.38 դոլարի։

Առքուվաճառքի մասնակիցներն ակնկալում են, որ այս տարվա մայիսին ԱՄՆ-ի սպառողական ծախսերն ավելացել են ընդամենը 0.1 տոկոսով ապրիլի 0.4 տոկոսանոց աճից հետո, ինչը կարող է դառնալ վերջին տարվա ընթացքում աճի ամենադանդաղ տեմպի ցուցանիշը։

Բացի այդ, առքուվաճառքի մասնակիցների տրամադրվածության վրա շարունակում են ճնշում գործադրել շուկա 60 միլիոն բարել «սև ոսկու»  լրացուցիչ մատակարարման մասին Միջազգային էներգետիկ գործակալության որոշումները, քանի որ գործակալության կարծիքով՝ նավթի գինն այժմ չափազանց բարձր է, ինչն արգելակում է համաշխարհային տնտեսության աճը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև