ՀՀ ֆինանսների նախարարը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Եվրասիական զարգացման բանկի հերթական նիստին

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը երեքշաբթի մեկնել է Մոսկվա՝ Եվրասիական զարգացման բանկի հերթական նիստին, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Եվրասիական զարգացման բանկի այս նիստի ընթացքում քննարկվելու են տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, բանկի կողմից իրականացվող ծրագրերը։

Հայաստանը բանկին անդամակցում է 2009թ-ից: Բանկի խորհրդում ՀՀ լիազոր ներկայացուցիչը ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն է։

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է և ստեղծվել է 2006թ. Ռուսաստանի Դաշնության ու Ղազախստանի Հանրապետության կողմից։ Բանկի անդամ երկրներն են Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը։

Բանկի հիմնական նպատակը անդամ-երկրների շուկայական տնտեսությունների զարգացմանն աջակցելն է:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img