Հայաստանի բանկերում ապրիլին ավանդների ծավալը նվազել է 1,1%-ով՝ դառնալով 747 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ներգրաված ավանդների ծավալն այս տարվա ապրիլին, նախորդ ամսվա համեմատ, կրճատվել է 1,1 տոկոսով և կազմել է շուրջ 747 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Տվյալների համաձայն՝ Հայաստանի առևտրային բանկերի  ներգրաված ավանդների ծավալն այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 84,9 մլրդ դրամով կամ 12,8 տոկոսով:

Ինչպես նշվում է կայքում, հաշվետու ամսվա ընթացքում դրամային ավանդների ծավալը, մարտի համեմատ, կրճատվել է 3,3 տոկոսով և կազմել է 209,5 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով ավանդներն ապրիլին նվազել են 0,3 տոկոսով՝ ապրիլի վերջին հասնելով 414,4 մլրդ դրամի:

2011 թ.-ի ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ: (1 դոլարը 371,71 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank

Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img