Հայաստանում 2010թ.-ին զգալիորեն աճել է աջակցությունը շուկայական տնտեսությանը. ՎԶԵԲ-ի և ՀԲ-ի զեկույց

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2010թ.-ին, 2006 թ.-ի համեմատ, զգալիորեն աճել է աջակցությունը շուկայական տնտեսությանը, նշվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Համաշխարհային բանկի համատեղ հաշվետվությունում, որի քաղվածքը չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանն է տրամադրել ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակը:

Հաշվետվության համաձայն, այս ցուցանիշը Հայաստանում 2006 թ.-ին կազմում էր շուրջ 35 տոկոս, իսկ 2010 թ.-ին գերազանցել է 50 տոկոսը:

Շուկայական տնտեսության սատարման աճ է նկատվում նաև Ուզբեկստանում (2006 թ.-ին արձանագրված շուրջ 45 տոկոսից մինչև 62 տոկոս 2010 թ.-ին), սակայն Ալբանիայում, Լատվիայում և Սերբիայում շուկայական տնտեսության սատարումը զգալիորեն նվազել է: Միաժամանակ շուկայական տնտեսությանը միանշանակ սատարում է Մեծ Բրիտանիայում ավելի պակաս, քան հարցվողների 30%-ը, իսկ Ֆրանսիայում` ավելի պակաս, քան մեկ քառորդը:

Հաշվետվության մեջ նշվում է, որ ժողովրդավարության սատարումը համեմատած պետական կառուցվածքի որևէ այլ ձևերի սատարման հետ, զգալիորեն աճել է Հայաստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում և Վրաստանում: Հայաստանում այս ցուցանիշը 2006 թ.-ին կազմում էր շուրջ 47 տոկոս, իսկ 2010 թ.-ին հասել է շուրջ 85 տոկոսի:

Միաժամանակ 11 երկրում, այդ թվում` ԵՄ-ի որոշ երկրներում, հարցվողների միայն  50% կամ ավելի պակաս, քան 50%-ը  միանշանակ նախընտրում է ժողովրդավարական կառավարման ձևը:

Հաշվետվության հեղինակները պնդում են, որ այսօրվա դրությամբ անցումային տնտեսություն ունեցող երկրներում կանանց զբաղվածության մակարդակը շատ ավելի ցածր է, քան տղամարդկանց զբաղվածության մակարդակը: Այսպես, կանանց զբաղվածության ամենաբարձր մակարդակը նկատվում է Կենտրոնական Եվրոպայի երկրներում, ամենացածրը` Հարավային Եվրոպայում: Այս տարբերությունն ավելի նկատելի է ԱՊՀ երկրներում. հարցմանը նախորդող տարվա ընթացքում աշխատում էր կանանց մինչև 70% Ռուսաստանում և միայն 25% Հայաստանում, Ադրբեջանում և Տաջիկստանում:

«Կյանքը տնտեսական անցման ժամանակ՝ ճգնաժամից հետո» հաշվետվությունը պատրաստվել է ՎԶԵԲ-ի և ՀԲ-ի կողմից 2010 թ.-ի վերջում: Ուսումնասիրության ընթացքում հարցվել է մոտ 39000 ընտանիք/տնտեսություն 34 երկրում` Մեծ Բրիտանիայից մինչև Բալկաններ, Ալբանիայից Ուզբեկստան, Ֆրանսիայից` արևմուտքում մինչև Մոնղոլիա` արևելքում:

Ուսումնասիրության նպատակն է ավելի լավ հասկանալ, թե հատկապես նախկին կոմունիստական երկրներում մարդկանց կյանքի վրա ինչպիսի ազդեցություն ունեցան ոչ միայն սոցիալական, քաղաքական և տնտեսական անցման երկու տասնամյակը, որոնց սկիզբը նշանավորվեց բեռլինյան պատի քանդմամբ, այլ նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր հետևանքներով:

Ավելի ամբողջական պատկեր ունենալու նպատակով` նույն հարցումն անցկացվել է Արևմտյան Եվրոպայի հինգ երկրներում` Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և Շվեդիայում:  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արժույթի միջազգային հիմնադրամը հանձնառու է ՀՀ իշխանությունների հետ սերտ և երկարաժամկետ համագործակցության. գործադիր տնօրեն

Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակական հանձնառություն ունի  Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img