Եվրագոտում հունիսին գնաճն ավելացել է 0,1 տոկոսային կետով՝ հասնելով 2,8%-ի. վերլուծաբաններ

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու երկրներում սպառողական գների հունիսյան աճի վերաբերյալ նախնական տվյալները հայտնի կդառնան հինգշաբթի Երևանի ժամանակով ժամը 14:00-ին: Փորձագետները 2,8 տոկոսանոց ցուցանիշ են ակնկալում:

Գերմանիայի աշխատանքի տեղավորման դաշնային գործակալությունը Երևանի ժամանակով ժամը 12:55-ին կհրապարակի երկրում գործազրկության մակարդակի հունիսյան տվյալները: Վերլուծաբանները 17 հազարով գործազուրկների թվի կրճատում են կանխատեսում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ աշխատանքի նախարարությունը Երևանի ժամանակով ժամը 16:30-ին կներկայացնի երկրում գործազրկության նպաստի առաջնային հայտերի թվի վերաբերյալ շաբաթվա տվյալները, որն ավարտվել է հունիսի 24-ին: Նմանատիպ հայտերի թիվը հաշվետու ժամանակահատվածում, նախորդ շաբաթվա համեմատ, նվազել է 8 հազարով և կազմել 421 հազար, կարծում են վերլուծաբանները:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img